Հունիսի 22-ին Ավստրիայի դատարանը որոշում է կայացրել 12 տարվա ազատազրկման դատապարտել այն ավազակին, ով Օբամայի պատկերով դիմակով հարձակումներ է գործել բանկերի վրա: 45-ամյա հանցագործը, որն ունի գերմանական ծագում, և որի անունը չի նշվում, թալանել է միանգամից 6 ֆինանսական հաստատություն:
Դատական նիստերի ժամանակ նա իր գործողությունները բացատրել է ֆինանսական դժվարություններով: Նախկինում նա Գերմանիայում արդեն դատապարտվել էր նմանատիպ հանցագործությունների համար և բանտից ազատ էր արձակվել 2006 թ.-ին:
Նա հավելել է, որ բանկեր է կողոպտել ոչ միայն Օբամայի, այլ նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիմակով: Ընդհանուր առմամբ բանկերից նրան հաջողվել էր դուրս բերել մոտ 87 հազար եվրո:










































