Ժամանակակից տեխնոլոգիաները սրընթաց զարգանում են: Բարեբախտաբար, ամերիկացիներ Վիլի Ռոբինսոնն ու Նիկ Պոլինկոն մտածել են ինչ-որ նորություն ծածկոցի համար, ավելի ճիշտ՝ արդիականացրել են դրա կառուցվածքը, գրում է style.rbc.ru-ն:


Rumpl ծածկոցը ներառում է գործվածքի արդյունաբերության ամենաժամանակակից միտումները:
Այն հարմար կլինի թե՛ տնային հանգիստը նախընտրողներին, թե՛ ակտիվ կենսակերպ վարողներին, որոնք իրենց հետ արշավի են վերցնում շատ իրեր:

Rumpl-ը պատրասված է բարձրորակ նեյլոնից, որը հետ է մղում ջուրն ու ցեխը, այդ իսկ պատճառով այն գրեթե անհնար է թրջել կամ կեղտոտել:

Ծածկոցը հիանալի «շնչում է», ընդ որում՝ պահպանելով ջերմությունը:







































