Վերջին ժամանակներում ռուբլու փոխարժեքի տատանումները պայմանավորված են Թուրքիայում և Արգենտինայում ստեղծված իրավիճակում ներդրողների արձագանքով, ինչպես նաև ԱՄՆ-ի նախատեսած նոր հակառուսական պատժամիջոցների կիրառման հետ: Այս մասին տեղեկացվում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի «Ինչի մասին են խոսում միտումները» տեղեկագրում:
«Ռուսական ֆինանսական շուկաներում փոփոխակնությունն աճել է և համեմատվում է այլ զարգացող շուկաների փոփոխականության հետ: Դրա վրա բացասական դեր է ունեցել Թուրքիայի և Արգենտինայի ֆինանսական շուկաներից «վարակի ազդեցությունը», ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներ իրականացնելու մտադրությունը»,- ասվում է փաստաթղթում:
Կենտրոնական բանկը նշում է, որ արտարժույթի շուկայում անկայունության մյուս պատճառը ցածր իրացվելիությունն է: Դրա պատճառով կարգավորողը որոշեց Ֆինանսների նախարարության համար արժույթը չգնել բյուջետային սկզբունքով, այլ այն հատկացնել իր պահուստներից:









































