Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական «Բարսելոնա»-ն Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Էլչե»-ի նկատմամբ:
Այս մրցավեճում հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, եթե 48-րդ րոպեին 11-մետրանոց նշակետից չվրիպեր Իսպանիայի գործող չեմպիոնի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը:











































