Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այսօր հայտարարել է մայիսի վերջին Սուրբ երկիր այցելելու մտադրության մասին: Նա մտադիր է այցելել Ամման, Բեթղեհեմ ու Երուսաղեմ:
«Այս սուրբծննդյան օրերին բնորոշ ուրախության մթնոլորտում ես ցանկանում եմ հայտնել, որ մայիսի 24-26-ը Աստծո օգնությամբ կուղևորվեմ ուխտագնացության Սուրբ երկիր»,- հայտնում է «Ալ Ջազիրան»:
Ֆրանցիսկոս 1-ինը նկատել է, որ լուրը հայտնելու օրը՝ հունվարի 5-ը, պատահական չէ, քանի որ 50 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ պատմական հանդիպում Հռոմի պապ Պողոս 6-րդի և Աֆինագոր 1-ին Կոստանդնուպոլսեցու միջև:
Հռոմի պապը հայտնել է, որ այցի ընթացքում կունենա «էկումենիկ հանդիպում Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների բոլոր ներկայացուցիչների հետ» այն վայրում, որտեղ թաղվել է Հիսուսը:











































