ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանում խորհրդարանական ճգնաժամ, սահմանադրական անելանելի վիճակ գոյություն չունի, բայց կա մեկ այլ իրողություն․ իրական ուժերի հարաբերակցությունը չի համապատասխանում խորհրդարանում ներկայացված հարաբերակցությանը։
Խոսով Հարությունյանը առաջացած թմբիրը լուծելու տարբերակ է առաջարկում․ քաղաքական ուժերը նստում են բանակցությունների շուրջ։ «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես գալիս եմ, հրաժարական եմ տալիս, բայց պայմանավորվածությունը հետևյալն է․ դուք այստեղ որևէ մեկին չենք ընտում վարչապետ երկու անգամ։ Ենթադրենք՝ քաղաքական ուժերից որևէ մեկը չի համաձայնվում, վարչապետն այլընտրանք ունի, ասում է՝ եթե դուք այս պայմանը խախտեք, ես վաղը, մյուս օրը ժողովրդին կմոբիլիզացնեմ, և ձեր ընտրած վարչապետը հրաժարական է տալու։ Եվ պետք է հրապարակավ համատեղ հայտարարությամբ հանդես գան, որ պայմանավորվում են, հասկանալով ստեղծված իրավիճակը՝ օգտագործելով Սահմանադրության հնարավորությունները, դուրս գանք այս վիճակից»,- ասաց Խոսրով Հարությունյանը։
ԱԺ ինքնալուծարման անհրաժեշտություն Խոսրով Հարությունյանը չի տեսնում։












































