Tuesday, 07 05 2024
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը

Երևանի ընտրություններից առաջ խաղի կանոնները չեն փոխվում․ ընտրակեղծարարության քրեականացումը՝ «վհուկների ո՞րս»

Հայաստանը մոտենում է ընտրական բուռն շրջանի: Երևանի արտահերթ ընտրությանը կարճ ժամանակ անց կհաջորդի համապետական արտահերթ ընտրության գործընթացը: Այստեղ իրավապահ համակարգի դերը չափազանց մեծ է, քանի որ գործնականում այդ համակարգը պետք է ապահովի ընտրության օրինական և ազատ մրցակցային ընթացք՝ թույլ չտալով, որպեսզի գործի դրվեն թաղային կամ փողային մեխանիզմները: Այդ իմաստով, իրավապահ համակարգի աշխատանքում տրամադրությունների և սպասումների ոչ նպաստավոր մթնոլորտ ձևավորելը, որը նկատելի է վերջին շրջանում, դառնում է կարևոր խնդիր այն ուժերի համար, որոնք առաջիկա ընտրական գործընթացում կարող են ապավինել միայն թաղային և փողային գործիքներին: Այդ միտումների ֆոնին ուշագրավ էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որ կառույցը աշխատելու է հնարավորինս լուռ, իսկ ինքն էլ սկսելու է աստիճանաբար զերծ մնալ լրագրողների հետ շփումներից, քանի որ դա է պահանջում աշխատանքի արդյունավետությունը: Ըստ ամենայնի՝ Հայաստանի քաղաքական նոր իշխանությունն իսկապես սկսել է իրավապահ համակարգի վերադասավորումների և, այսպես ասած, մոբիլիզացիայի գործընթաց, ինչը լիովին հասկանալի է ներկայիս իրողությունների և առկա մարտահրավերների տեսանկյունից:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ, «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության փաստաբան Տիգրան Եգորյանը:

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը: Այս փաթեթով նախատեսվում է քրեականացնել ընտրակաշառք տալը կամ վերցնելը:

«Մենք ուզում ենք հստակ մեխանիզմներ և խաղի կանոններ սահմանել և՛ ընտրողների, և՛ ընտրվողների, նաև ընտրությունները կազմակերպողների և վերահսկողների համար,- նշեց Արթուր Հովհաննիսյանը: -ԸՕ-ով նախատեսված պարտավորությունների խախտման դեպքում պետք է վրա հասնի համապատասխան պատասխանատվության միջոցը, մենք պատասխանատվության միջոցի դաշտն էինք ընդլայնում, հստակեցնում, խստացնում»:

Երևանի ավագանու ընտրություններից առաջ խաղի կանոնները չեն փոխվում. Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ Ընտրական օրենսգիրքը լի է «ստորջրյա քարերով» և ոչ միայն, և նախատեսված փոփոխությունները անհրաժեշտ են ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար: Նրա խոսքով՝ ընտրակաշառքը և բարեգործությունը հստակ տարբերվում են՝ ընտրակաշառքի պարագայում ակնկալվում է քվե, իսկ բարեգործության դիմաց ոչինչ չի ակնկալվում:

Տ. Եգորյանի դիտարկմամբ՝ ընտրակեղծարարության քրեականացումը՝ «վհուկների որս» չէ: «Կարևոր փաստ է այն, որ պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, առաջին անգամ շատ լուրջ քրեական քաղաքականության քայլէ անում ընտրական իրավունքի պաշտպանության ոլորտում. սա ամենակարևոր ուղերձն է, որ պետք է ընկալի հանրությունը՝ այդ թվում նաև «վհուկները»»,- ընդգծեց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում