Առաջին կրիոգեն շարժիչով հնդկական հրթիռը մեկնարկել է երկրի հարավում գտնվող տիեզերակայանից: Այս մասին հայտնում է The Times of India-ն:
Մեկնարկը կատարվել է Շրիխարիկոտա կղզու տիեզերակայանից: Հրթիռը կարող է Երկրի ուղեծիր տանել 1,5 տոննա զանգվածով արբանյակները: Ավելի վաղ Հնդկաստանը բազմիցս արձակել է ռուսական արտադրության կրիոգեն շարժիչով հրթիռներ:










































