Օգոստոսի 22-ին Մոզամբիկում ուժի մեջ է մտել մի օրենք, որը լրագրողներին և լրատվամիջոցներին պարտադրում է մեծ գումարներ վճարել լրագրությամբ զբաղվելու իրավունքի համար՝ գրում է inshe.tv-ն:
Հուլիսին կառավարությունը հրամանագիր է ընդունել, որով հաստատվել են նոր կարգավորող կառույցը և հավատարմագրման կանոնները, մի խոսքով՝ մասնագիտական գործունեության լիցենզիա: Այժմ բոլոր ԶԼՄ-ները և անհատ լրագրողները պարտավոր են հավատարմագրվել և համապատասխան հարկ վճարել:

Արտասահմանյան թղթակիցները Մոզամբիկում արտոնագրի համար պետք է վճարեն 8,450 դոլար: Արտասահմանյան թղթակցի համար մեկանգամյա գործուղման հավատարմագրումը կարժենա 2500 դոլար: Արտասահմանյան ԶԼՄ-ներում աշխատող ազգային թղթակիցները պետք է վճարեն տարեկան 3,333 դոլար: Առանձին լրատվամիջոցները (ներառյալ տպագիր, հեռուստատեսային և առցանց) պետք է տարեկան վճարեն 38-67 հազար դոլար, տեղական ռադիոկայանները ` 855 դոլար: Մոզամբիկում նվազագույն աշխատավարձը կազմում է 70 ամսական դոլար:
Բնականաբար, այս ամենն արվում է ընտրություններից առաջ: Հոկտեմբերին Մոզամբիկում նախատեսվում են ընտրություններ, ընդդիմությունը լավ շանսեր ունի: Այդ պատճառով էլ, ինչպես երևում է, իշխանությունը նախապես վերահսկողություն է սահմանում տեղեկատվական դաշտի վրա՝ հուսալի լուսաբանումների համար: Իհարկե, համաշխարհային հանրությունը մտահոգված է լրագրությանը խոչընդոտող պարտականությունների ներդրումից հետո խոսքի ազատության վիճակով:











































