Այսօր՝ սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նստաշրջանում քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը 1-ին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Մենք լավագույն նախադրյալներն ունենք սեպտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետի, ավագանու ընտրությունները անցկացնելու լրիվ նոր որակներով»,- իր ելույթում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով՝ նախկինում ոչ միայն գումարներ են բաժանվել, այլև ընտրություններն անցկացվել են աշխատանք կորցնելու վախի մթնոլորտում:
«Ամենակարևորն այն է, որ առաջիկա ընտրություններին քաղաքացին մեծ փոփոխություններ է սպասում և մեծ հույս ունի, որ քաղաքական այս գործընթացներից հետո իր քվեն, իր ձայնը տեղ կհասնի»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































