ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությունը, թե 1995 թվականից սկսած Հայաստանում բոլոր ընտրությունները կեղծվել են և առաջարկությունը՝ նախագահին հեռանալ պաշտոնից, «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը «Երկիր»-ի հետ զրույցում պարզաբանել է, որ դա եղել է անցած շաբաթ օրը Ազատության հրապարակում հավաքված հարյուրավոր մարդկանց հարցը:
«Տեղից ինքնաբուխ մարդիկ ցանկություն հայտնեցին, որ քանի որ իրենք համակարծիք են «Ժառանգության» դիրքորոշումների հետ, կցանկանային, որպեսզի Փոստանջյանը ներկայացներ իրենց հարցը: Եվ հարցը ձևակերպվեց հենց Ազատության հրապարակում՝ մարդկանց կողմից: Դա համարեք Ազատության հրապարակում հավաքված մարդկանց և նաև, վստահաբար կարելի է ասել, հասարակության զգալի հատվածի հարցը»,- ասել է Սաֆարյանը։