ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կատարվածը հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում չպետք է դիտարկել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Չեմ բացառում, որ կան անձնական հարաբերություններ, որոնք բնականաբար, ունեցել են իրենց կամ բարերար, կամ ոչ այնքան բարերար նշանակությունը, որովհետև երկկողմ հարաբերությունները նաև անձերի շփում են ենթադրում», – ասաց Ռուստամյանը:








































