ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Իրանը կարող է օգտակար լինել «Ժնև-2» համաժողովին Սիրիայի զինված հակամարտությունը կարգավորելու համար խաղաղ ուղիներ որոնելիս: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
Պետդեպի ղեկավարը նշել է, որ Իրանը համաժողովին չի կարող մասնակցել նախարարական մակարդակով, քանի որ չի աջակցել 2013թ. Սիրիայի հարցով միջազգային համաձայնագրին: Սակայն Քերիի խոսքով՝ դա չի խանգարի Իրանին օգնել Սիրիայի հետ կապված իրավիճակի լուծմանը:










































