Շարոնի առողջական վիճակը շարունակում է վատանալ: Այս մասին հայտարարել են Թել Ավիվի «Թել-ա-Շոմեր» կլինիկայի «Շիվա» բժշկական կենտրոնի ներկայացուցիչները, որտեղ գտնվում է 85-ամյա իսրայելցի քաղաքական գործիչը:
Արիել Շարոնը առողջական վիճակի վատթարացումը սկսվել է հունվարի 1-ից: Բժիշկները նախ արձանագրել են երիկամային անբավարարվածություն, ապա պարզվել է, որ իրավիճակն ավելի վատ է և պահանջվում է շտապ վիրահատական միջամտություն:
Որոշում ընդունելու համար հոսպիտալ են հրավիրել Շարոնի ընտանիքի անդամներին՝ հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: Նշվում է, որ նախկին վարչապետի որդիները խնդրել են հատուկ պրոցեդուրաներ չանցկացնել:
Հիշեցնենք, որ Շարոնը արդեն ութ տարի է՝ գտնվում է կոմայի մեջ:










































