Հայտնի շոումենը Նոր տարին սկսել է մազերի փոփոխությամբ՝ նա ուղղալի ճաղատ է դարձել: «Viva! Ուկրաինայի ամենագեղեցիկ մարդիկ» միջոցառման անփոփոխ հաղորդավարը երկրպագուներին ցնցել է մազերի նոր կտրվածքով՝ հայտնում է viva.ua-ն:
Սոցցանցում շոումենը հրապարակել է լուսանկարներ մինչ մազերը կտրելը և դրանից հետո, ինչը համապատասխանաբար նշանավորում է 2013 և 2014 թվականները: Ինչո՞ւ է Իվանը փոխել իր իմիջը: Ամեն ինչ շատ պարզ է: Ուրգանտը սոցցանցի իր բաժանորդների համար մրցույթ է հայտարարել. «Մեկնարկում ենք ակցիան: Թողե՛ք մազերն անցնող տարում: Ուղարկեք ապացույցը, իսկ ես կզբաղվեմ դրանց տարածմամբ»:










































