Տաջիկստանի մշակույթի նախարարությունը հագուստ կրելու հրահանգներ է հրապարակել կանանց և աղջիկների համար։ Դրանում խորհուրդ է տրվում հետևել ազգային ավանդույթներին և խուսափել հագուստ ընտրելիս սև գլխաշորեր, հիջաբներ, ինչպես նաև եվրոպական զգեստներ կրելուց։
11 մասից և 6 բաժնից բաղկացած հրահանգում, որոնցում ներկայացված են ազգային հագուստի տեսակների լուսանկարները, զգեստները կապված են տարվա եղանակների, բնական և կլիմայական առանձնահատկությունների հետ։
Տաջիկաստանի մշակույթի նախարարության հայտարարությունում ասվում է, որ Ազգային հագուստում ներառված են ազգային ավանդույթներն ու ժամանակակից նորաձևության միտումները։
Հագուստը բաժանված է ըստ բաժինների՝ պաշտոնական, տոնական, հանգստյան, համազգեստ, առօրյա, տնային, արտադրական, սեզոնային և արարողակարգային։