Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիս Ռոբերթսը գեղեցիկ տեսահոլովակում է նկարահանվել ֆրանսիական Lancome ապրանքանիշի համար։ Դերասանուհին դարձել է նոր La Vie Est Belle բույրի աստղը, գրում է 24tv.ua-ն։
Տեսահոլովակի հեղինակը ֆրանսիացի ռեժիսոր Բրունո Ավելանն է։ Նկարահանումները տեղի են ունեցել Լոս Անջելեսի հայտնի Universal ստուդիայում։
Նոր տեսահոլովակում Ջուլիան բարի փերու կերպարով է, որը մարդկանց օգնում է յուրաքանչյուր վայրկան ամեն ինչում գեղեցիկը նկատել։ Տեսահոլովակի սաունդրեքը Ռիհաննայի Diamonds երգի քովեր տարբերակն է։
https://www.youtube.com/watch?v=mcytAEB02Kg












































