Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների արագ ու պատշաճ պատասխանեելու պատրաստակամության մասին, եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «կրկին քիմիական զենք կիրառի»։ Սպիտակ տան հայտարարությունում ընդգծվում է, որ «այդպիսի հարձակումը հակամարտության բորբոքման պատճառ կդառնա և սպառնալիքի տակ կդնի մի քանի հարյուր հազար մարդկանց»։
«ԱՄՆ-ն կշարունակի դաշնակիցների հետ Սիրիայի հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու շուրջ աշխատանքը»,-ասվում է մամուլի հաղորդագրությունում։








































