ԱՄՆ-ում արդարադատության մեքենան հազվադեպ է սխալվում, հետևաբար սովորաբար չպետք է վստահել անմեղ դատապարտված անձանց պատմություններին: Սակայն այս անգամ Կանզասի դատարանը վրիպել է:
Նախկին բանտարկյալը պահանջել է մեկ միլիոն դոլարի փոխհատուցում՝ սխալ դատավճռի պատճառով բանտում անցկացրած 17 տարիների համար:

Տղամարդը բանտարկվել է միայն այն բանի պատճառով, որ նման է եղել իսկական հանցագործին: Դատավորի նրան 17 տարվա ազատազրկում է արժեցել: Ռիչարդ Էնթոնի Ջոնսը կարծում է, որ այժմ Կանզասի հերթն է՝ վճարելու: Իր նախկին վերադառնալու համար նա պահանջում է հանել բոլոր մեղադրանքները, հեռացնել դրանք արխիվից և ոչնչացնել գործին առնչվող նյութերը:
Նախկին բանտարկյալն իր վնասը գնահատում է 1,1 մլն դոլար: Հաշվի առնելով տուժողի ընտանեկան կարգավիճակը, Կանզաս նահանգը ստիպված կլինի փոխհատուցել նրա ընտանիքի անդամների բժշկական ապահովագրության և երկու դուստրերի բարձրագույն կրթության ծախսերը:










































