Ղազախստանի չեմպիոն «Ակտոբե»-ի արտասահմանյան առաջին ուսումնամարզական հավաքին կարող են մասնակցել երեք նորեկներ:
Սերժ Դեբլեն և Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը «Ակտոբե»-ի հետ մեկնելու են Թուրքիա: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստին`Մարկոս Պիզելիին, ապա նա Բրազիլիայում է:
Սակայն Sport. kz-ն հայտնում է, որ Մարկոսի ներկայիս ակումբը` «Կրասնոդար»-ը և «Ակտոբե»-ն արդեն համաձայնության են հասել և, եթե ամեն ինչ հաջող ավարտվի, հունվարի 10-ին ֆուտբոլիստը կմիանա Ղազախստանի չեմպիոնին:











































