Իրանում սպառողական գների աճի տեմպերը դադարել են, իսկ վերջին երկու ամիսներին նկատվում է նվազում: Այս մասին ասել է կառավարության մամլո քարտուղար Մուհամմադ Բաղեր Նոբահթը՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
Նրա խոսքով՝ մինչ այս իրանական օրացուցային տարվա վերջը (2014-ի մարտի 21-ը) սպասվում է սղաճի մակարդակի հետագա նվազում:
Ըստ կանխատեսումների՝ Իրանում սղաճի մակարդակը մինչև տարեվերջ ծրագրվում է նվազեցնել՝ հասցնելով 35 տոկոսանոց մակարդակի:
Իրանի կառավարությունը ծրագրում է մինչև հաջորդ իրանական օրացուցային տարվա վերջ՝ 2015-ի մարտի 20, սղաճը հասցնել 25 տոկոսից ցածր մակարդակի:









































