Forbes ամսագիրը կազմել է 2014թ. ամենասպասված սարքերի վարկանշային աղյուսակը, որում տեղ են գտել սմարթֆոն-կոնստուկտոր, ժամացույցներ Apple-ից ու Google Glass-ից:
Forbes-ի վարկանիշի առաջին հորիզոնականում է հայտնվել ձեռքի ժամացույցի ու սմարթֆոնի հիբրիդը՝ Apple-ի iWatch-ը, գրում է vz.ru-ն:
Ենթադրվում է, որ սարքը վաճառքի կհանվի արդեն 2014թ. հոկտեմբերին:
Apple iWatch-ը հագեցած կլինի ճկուն OLED-դիսփլեյով, որը կզբաղեցնի թևնոցի ամբողջ մակերեսը: iWatch-ի ֆունկցիոնալության մասին դեռ քիչ բան է հայտնի: Ներկայումս թեստավորվում է ժամացույցների 2 նախատիպ՝ տղամարդկանց ու կանանց համար:
Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում Google Glass-ի վիդեոակնոցներն են: Google Glass-ը աշխատում է Android-ի հիման վրա, սակայն չի կարելի սեփական հավելված տեղադրել դրանց վրա:
Սեփական 3G/4G-մոդուլ ակնոցները չունեն՝ Wi-Fi-ի սահմաններից դուրս ինտերնետի միանալու համար հարկավոր է օգտագործել սմարթֆոն կամ բջային ռոուտեր Bluetooth-ի միջոցով:Google-ը դեռ չի կողմնորոշվել, թե որքան է արժենալու սարքը՝ նշվում են 200-ից մինչև 500 դոլար չափով գումարներ:
3-րդ հորիզոնականու, սմարթֆոն-կոնստրուկտոր է՝ Motorola Project Ara-ն: Այն իրականում սմարթֆոն է, որի կորպուսում տեղադրված են բլոկներ՝ սարքի տարբեր բաղադրիչնեչով: Բլոկներ, ըստ Motorola-ի, կկարողանա թողարկել Ara-ի համար ցանկացած ընկերություն:

Այնուհետ վարկանշային աղյուսակում հաջորդում են Oculus Rift ակնոցներն ու վիրտուալ իրականության սաղավարտները: Oculus Rift-ը շուկայում կհայտնվի 2014թ երրորդ եռամսյակում:
5-րդ հորիզոնականում SpaceGlasses META.01 ակնոցներն են:

6-րդ հորիզոնականում ZEUS 3D-պրինտեր-ֆաքսն է:
Ամենասպասված սարքերի ցուցակը եզրափակում է անձնական ամպային պահուստարանը՝ Lima-ն:








































