Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Պուտինի շնորհավորանքը Քոչարյանին պատահական չէր. ցույց են տալիս, որ Մոսկվան իրենց մեջքին է

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):

-Պարոն Խաչատրյան, Ռոբերտ Քոչարյանը «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դառնալ ընդդիմադիր կենտրոններից մեկը: Իր հերթին, Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույցում, Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Արդյո՞ք այսպիսով Ռուսաստանը չի վերահաստատում իր աջակցությունը Քոչարյանին հիմա և նաև հետո՝ ընտրությունների ժամանակ։

-Գիտեք, ես մի փոքր այլ մոտեցում ունեմ խնդրի հետ կապված։ Նախ` ես նրանց քաղաքական դեմք չեմ համարում, և նույնիսկ չգիտեմ՝ ինչ անուն տալ նրանց, ովքեր թալանեցին այս երկիրը։ Եվ հիմա տեղի են ունենում գործընթացներ՝ ձերբակալություններ, հետո ազատում և այլն։ Շատ մեծ աղմուկ բարձրացավ Քոչարյանի ձերբակալության ժամանակ։ Ժողովուրդը իր մաշկի վրա զգաց 20 տարվա քաղաքականության արդյունքը։ Արտագաղթի պատճառով քայքայվեցին ընտանիքներ, աշխատանք չկար։ Եվ տեսեք՝ Քոչարյանին ձերբակալեցին, ապա ազատ արձակեցին, դրսում այդպես էլ չհասկացան՝ ինչ է կատարվել։ Թե ինչ թալան է կատարվել, ինչպես օրենքը չի գործել, միայն մեր ժողովրդին է մտահոգել, դրսում ոչ մեկին չի հետաքրքրել Հայաստանում տեղի ունեցած թալանը։ Իհարկե, լինի Եվրոպա, ԱՄՆ, թե Ռուսաստան, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները ձեռնտու չեն։ Եվ եթե Հայաստանի իշխանությունները հիմա հնարավորություն է տալիս Հայաստանը թալանածներին իրենց թալանած գումարներով այսօր և՛ մեդիա պահել, և՛ թերթեր, և՛ պաշտպաններ, սա նշանակում է, որ մեր երկիրը թույլ է տալիս բացեր, դրսի համար ստեղծում հնարավորություններ՝ միջամտելու։ Պարզ է, որ կշնորհավորեն նրան, որոշ տեղեր անգամ կասեն, որ պաշտպանում են նրան։ Ուզում եմ ասել, որ մեր երկիրն է ստեղծում նպաստավոր պայմաններ և հնարավորություններ դրսին նման կերպ արտահայտվելու։ Եվ այս խնդիրը միայն Քոչարյանին չի առնչվում, այլ ամբողջ շրջապատին, այդպիսի համակարգ էր։

-Կարծում եք՝ եթե Ռոբերտ Քոչարյանը օրենքի ողջ խստությամբ պատժվի և ազատության մեջ չլինի, նման շնորհավորանքներ էլ չե՞ն լինի։

-Այո։ Պատկերացրեք՝ ես 20 տարի է՝ պայքարում եմ և գիտեմ բոլոր մանրամասները, թե այդ տխմարներն ինչպես են այդքան գումար ձեռք բերել։ Այստեղ ամենակարևորն այն է, որ այն, ինչի դեմ 20  տարի պայքարում էին մարդիկ, Քոչարյանը և իր շրջապատը, որ մասնակից են եղել, նրանք բոլորը պետք է պատասխան տան։ Եվ հիմա ստացվում է, որ նրանց համար անձեռնմխելիության դաշտ է ստեղծվում՝ մի թիկնապահի համար մեկ միլիարդ դրամի դիմաց։ Սա աբսուրդի թատրոն է, և ե՞րբ է այս ամենը ավարտվելու։ Թալանեցին սովորական ժողովրդին, ամբողջ երկիրը մաֆիայի տակ էին պահում, և այսօր օրինականության դաշտում կառավարությունը փորձում է ինչ-որ բան անել, որևէ ինստիտուտ նորմալ չի աշխատում։ Հիմա լավն այն է, որ նոր մարդիկ են, չեն թալանում, բայց  չէ՞ որ ամբողջ ռազմավարական նշանակետերը գտնվում են այն ուժերի ձեռքում, որոնք կառավարվում են տաբեր կողմերից, և թե ինչպես է այդ ամենը հասնում նույն Պուտինին, որը հզոր երկիր է ղեկավարում։ Եվ պարզ չէ, թե այդ տեղեկատվությունը Պուտինին ինչ տեսքով է հասնում։ Դատարանի հաղթանակը Ռուսաստանի համար խաղաթուղթ է, թե տեսեք՝ ինչքան մաքուր էր Ռոբերտը, որ դատարանը նրան ազատ արձակեց։ Եվ ոչ ոք չի ասում, որ ամբողջ դատական իշխանությունը պատվեր է կատարել։

-Մենք հիշում ենք, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ինչպիսի հայտարարություն տարածեց Քոչարյանի ձերբակալությունից հետո և իր դժգոհությունը հայտնեց։

Նորից եմ կրկնում՝ թող բացահայտեին Քոչարյանի բոլոր գործերը, թող բացահայտեին՝ որտեղից այդքան գումար իրեն, իր որդիները ինչպես են ԱՄՆ-ում հսկայական գումարներով տներ գնել, պատկերացնում եք՝ եթե բացահայտվի, որ դրսում սովորող իրենց որդիները ինչ գումարներով են սովորում, այդ ժամանակ Ռուսաստանն էլ իր դիրքորոշումը կունենար, այլապես, այդ դեպքում ստացվում է, որ միայն մի գործի շրջանակում նրան հարցաքննեցին, ձերբակալեցին և ազատ արձակեցին։ Մինչդեռ, Մարտի մեկը շղթայի մի օղակն էր։ Եվ հիշում եք, պատգամավորներից շատերն իրենց հարյուր հազարավոր դոլարները պարզաբանում էին՝ իբրև թե նվիրատվություն դրսից իրենց բարեկամների կողմից։ Եվ եթե ԱԱԾ-ն ուզեր, այս ամենը կբացահայտեր, եթե, իհարկե, դա ճիշտ է։

-Եթե Մարտի մեկի վրա շեշտադրում չանեին, այլ ամբողջ կատարած գործերի, Ռուսաստանը այլ վերաբերմո՞ւնք կունենար Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

-Եթե այս ուղղությամբ գնար բացահայտումը, թե ինչպես է ժողովրդին թալանելով հարստացել, այլ իրողություն կլիներ և այլ կարծիք կձևավորվեր։ Բայց ի՞նչ եք կարծում, մի հզոր երկիր, կպաշտպանե՞ր արդյոք մեկին, ով ամբողջովին դուրս է եկել քաղաքականությունից։ Ի՞նչ եք մտածում, եթե քրեական գործերը բացահայտված լինեին, այդ պատասխանատվությունը Ռուսաստանը կվերցնե՞ր։ Հայաստանում հազարավոր ընտանիքներ կան, որոնք տուժել են նրա կատարած հանցագործություններից, արդյոք այս ամենը բացահայտելու դեպքում Ռուսաստանից կլիներ նման շնորհավորանք։

-Պարոն Խաչատրյան, Ռուսաստանը մերժում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում՝ պատճառաբանությամբ, որ վերջինս ունի Ռուսաստանի քաղաքացիություն։ Ռուսաստանն իր այս քայլով արդյո՞ք չի փորձում ինչ-որ բան հասկացնել Հայաստանին։

-Միքայել Հարությունյանը ունի քաղաքացիություն, և դա բխում է սահմանադրական նորմից, որ եթե ՌԴ քաղաքացի է, որևէ մեկին չեն հանձնում, ով էլ ուզում է նա լինի, պահպանում են սահմանադրական նորմը։ Եվ սա պետք չէ քաղաքականացնել և փիար անել։ Միքայել Հարությունյանին չհանձնելը Հայաստանին ձեռնտու է հենց դա քաղաքականացնելու և քննադատելու համար։ Եվ եթե Հայաստանի դատարանը բաց է թողնում Ռոբերտ Քոչարյանին, իսկ Միքայել Հարությունյանը թաքնվում է, չի գալիս, ուրեմն ինքն ինչո՞ւ չի գալիս։ Իսկ  Միքայել Հարությունյանի դեպքում, քանի որ կա միջպետական պայմանագիր Ռուսաստանի հետ, քննիչները կարող են մեկնել Ռուսաստան և նրան հարցաքննեն։

-Իսկ առհասարակ հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը ինչպե՞ս եք գնահատում։

-Այն, ինչ կատարվեց Հայաստանում այս քսան տարիներին, մեր այսպես  կոչված ղեկավարները միշտ ցույց են տալիս, որ Ռուսաստանն իրենց մեջքին է։ Եվ եթե հիշում եք, տրանսֆերտների հսկայական հոսք կար Հայաստան։ Բայց ստրուկի հոգեբանություն ստեղծեցին հանրության մեջ, և որևէ մեկը չէր սպասում այն, ինչ կատարվեց Հայաստանում, բոլորի համար անսպասելի էր, շոկային։ Հայաստանում կարևոր է, որ մի տեղ գնաս, չասեն՝ իսկ Նիկոլ Փաշինյանը գիտի՞։ Հիմա մարդկանց հետ զրույցում ինչ-որ բան ես ասում, հարց են տալիս՝ իսկ Նիկոլ Փաշինյանը գիտի՞, թե՞ ոչ։ Հենց այս մտայնությունն է պետք փոխել։

Հիմա ինձ նոր կառավարության գործելաոճում զարմացնում է այն, որ որևէ օղակ չի աշխատում՝ ո՛չ մշակութային, ո՛չ կրթական, ո՛չ երիտասարդական, և բոլորը մի բան են ասում՝ բա Նիկոլը գիտի՞, ինչը շատ վտանգավոր է։ Կարևորը, որ նրանք երկրի շահով առաջնորդվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում