Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

ՀՅԴ-ն ընտրարշավը սկսում է լրատվամիջոցի դեմ «տեռորով»

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել 4 դաշինք և 9 կուսակցություն: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի տեղեկացմամբ՝ հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 3-ը բոլոր հայտերը կուսումնասիրի և կհայտարարի այն քաղաքական ուժերի անվանումները, որոնք կմասնակցեն Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել «Ռեֆորմիստների» կուսակցությունը, ԲՀԿ-ն, «Հայկազուններ» կուսակցությունը, ՀԺԱՄ-ը, «Երևանցիներ» դաշինքը, «Իմ քայլը» դաշինքը, ՀՅԴ-ն, «Երևանի հանրություն» դաշինքը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ՀՀՇ-ն և «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը: Այսօրվանից սկսած՝ ընտրական գործընթացի մասնակիցների թիվը կարող է միայն նվազել, եթե, իհարկե, ԿԸՀ-ն ակնհայտ խախտումներ հայտնաբերի ներկայացված հայտերում։ Սակայն այդ տարբերակը միայն տեսական հնարավորություն ունի, ըստ այդմ՝ երևանցիները, ըստ ամենայնի, ընտրություն են կատարելու 13 քաղաքական ուժերի ու նրանց թեկնածուների միջև։ Մասնակիցների թվով սրանք Երևանի ամենամրցակցային ընտրություններն են, սակայն ինքնին հասկանալի է, որ ընտրությանը մասնակից ուժերից մեկը՝ Նիկոլ Փաշինյանի սատարած դաշինքը, ըստ էության, դուրս է մրցակցությունից։

«Առաջին լրատվական»-ն այսօրվանից սկսած անդրադառնալու է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ իրենց ծրագրերով ու թեկնածուներով, ինչպես նաև անդրադառնալու է քարոզարշավին՝ վերլուծելով 12 օրերի ընթացքը, հնչած գաղափարները, կուսակցությունների ու դաշինքների մարտավարությունը, նախընտրական խոստումները։

Մեր խորագիրը սկսում ենք ՀՅԴ-ից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր իրականության հնագույն կուսակցություններից մեկը իր ընտրական հայտը նշանավորել է ինֆորմացիոն առիթով, ավելի ստույգ՝ «Առաջին լրատվական»-ի դեմ ընդունված հայտարարությամբ։

Սակայն իրադարձություններին գանք հերթականությամբ։

Դաշնակցությունն այսօր ԿԸՀ է ներկայացրել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու գրանցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Դաշնակցություն կուսակցությունը ավագանու ընտրություններին կմասնակցի 77 հոգանոց ցուցակով և «Միասին` հանուն Երևանի» կարգախոսով: Ցուցակի առաջին տեղում ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է, երկրորդ տեղում՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Հակոբյանը, երրորդ հորիզոնականում՝ ՀՅԴ Երևան քաղաքի կոմիտեի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանյանը:

Որպես կանոն, կուսականություններն ընտրական հայտի պաշտոնականացումից հետո հանդես են գալիս հաղորդագրությամբ կամ հայտարարությամբ, որտեղ հասարակությանը ներկայացնում են իրենց ծրագրային առաջնահերթությունները կամ ընտրական մարտավարության որոշակի մանրամասներ։ ՀՅԴ-ն նույնպես հանդես եկավ հայտարարությամբ, սակայն տեքստի բուն նպատակը ոչ թե իրենց թեկնածուին կամ նրա ծրագիրը պաշտպանելն էր, այլ «Առաջին լրատվական»-ի դեմ ուղղված կամպանիան։ Թյուր տպավորություն կարող է ստեղծվել, թե «Առաջին լրատվական»-ն ընտրական կամպանիայի մասնակից է կամ ՀՅԴ-ի հիմնական ընդդիմախոսը։

ՀՅԴ-ի զայրույթի առիթը «Ժամանակ» օրաթերթում և 1in.am-կայքում տեղ գտած մի հրապարակում է, որտեղ մասնավորապես ասված է․ «Սեպտեմբերի 23-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը՝ «Միասին՝ հանուն Երևանի» կարգախոսով, կգլխավորի ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Նա մեղադրվել և բանտարկվել է Երևանի առաջին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի սպանության համար։ Հիշեցնենք, որ նա սպանվեց 1994-ի դեկտեմբերի 18-ին՝ մայրաքաղաքի իր տան շքամուտքի մոտ: Մարդասպանն այդպես էլ չբացահայտվեց, սակայն սպանությունից երեք օր անց ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, որից հետո նա հայտնաբերվել էր և տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան։ 1995թ. դեկտեմբերի 26-ին Համբարձում Գալստյանի սպանության գործով մեղադրյալ Միքայել Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոփոխվել էր։ Նա երկու անձի երաշխավորությամբ ազատ էր արձակվել, քանի որ նրան կալանքի տակ պահելու օրենքով սահմանված մեկ տարի ժամկետը լրացել էր»։

Ինչպես տեսնում եք՝ այս լրատվության մեջ չկա ոչ մի իրավական գնահատական, կայքն ու թերթն ընդամենը հանրության սեփականությունն են դարձրել մի տեղեկատվություն, որի իսկությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ մեկի կողմից։

ՀՅԴ-ում կարծում են, որ «Առաջին լրատվական»-ում «ակնհայտ կեղծ և արժանապատվությունը վիրավորող տեղեկություններ են հրապարակվել և գնահատականներ են տրվել ՀՅԴ Երևանի ավագանու ցանկը գլխավորող, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանի հասցեին»։

Սակայն այդպես էլ անհասկանալի է, թե որն է եղել կայքի ու թերթի «մեղքը»։ Օրինակ՝ ՀՅԴ-ն պնդում է, որ Միքայել Մանուկյանը ոչ թե հետախուզվել, ապա հայտնաբերվել ու կալանավորվել է, այլ ինքնակամ է ներկայացել ԱԱԾ։ Սակայն հետախուզման մասին մենք ոչ թե սեփական վարկած ենք առաջ քաշել, այլ պնդում ենք արել՝ հիմնվելով այն օրերի պաշտոնական լրահոսի վրա, որտեղ արձանագրված է, որ Միքայել Մանուկյանը հետախուզվում է Համբարձում Գալստյանի սպանության գործով, անգամ՝ հետախուզվողի լուսանկարը մի քանի անգամ ցուցադրվել է հեռուստատեսությամբ։ Բացի դրանից՝ ԱԱԾ այն ժամանակվա տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում բառացիորեն պնդել է․ «…Իսկ Միքայել Մանուկյանին ես եմ բռնել հետախուզում հայտարարելուց հետո…»։

Մենք չգիտենք, թե կողմերից ով է ստում․ անկեղծ ասած՝ դա նույնիսկ մեր խնդիրը չէ, որովհետև «Առաջին լրատվական»-ը տեղեկատվություն է տարածել՝ արժանահավատ աղբյուրի հղում անելով։

ՀՅԴ երկարաշունչ հայտարարության հաջորդ «մեղադրանքը» բառացիորեն ազդարարում է․ «․․․Լրագրողը գրում է «…Ըստ շրջանառվող լուրերի՝ այլևս քաղաքապետի լիազորություններ չունեցող Գալստյանի հետ ՀՅԴ-ն բիզնես խնդիրներ էր ունեցել, որոնք լուծում չէին ստացել»։ Նախ, ՀՅԴ-ն երբեք չի ունեցել տնտեսական հետաքրքրություններ։ Միաժամանակ, լրագրողի տարիքը, թերևս, թույլ չի տալիս, որ հիշի՝ ինչ լուրեր էին այդ օրերին շրջանառվում, ու օդից վերցրել է կեղծ մեղադրանք ՀՅԴ տնտեսական շահերի մասին»։

Այստեղ խնդիրն ավելի գլոբալ ենթատեքստ ունի։ Նախ՝ դարձյալ արձանագրենք, որ բիզնես խնդիրների մասին վարկածը ոչ թե լրագրողն է մոգոնել, այլ դա եղել է նախաքննության վարկածներից մեկը, ու ՀՅԴ-ն տրամաբանորեն դարձյալ գործ պետք է ունենար ոչ թե «Առաջին լրատվական»-ի, այլ պատկան մարմինների հետ։ Մյուս կողմից՝ ՀՅԴ-ն այս հարցում պարզապես ստում է․ բիզնես հետաքրքրություններ ունեն շատ դաշնակցականներ, այդ թվում նաև ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը, որը «Մեղեդի» սրճարանի սեփականատերն է՝ որպես բիզնեսի տանիք ունենալով իր քավոր, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին։ Անցած քսան տարիների ընթացքում քրեաօլիգարխիան վարձահատույց է եղել ՀՅԴ-ին՝ վերջինիս մի շարք բիզնեսներ նվիրելով, ինչի մասին մամուլում առկա են տասնյակ հրապարակումներ։ Ավելին՝ վերջերս հյուրընկալվելով «Առաջին լրատվական»-ի տաղավարում, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հրանտ Մարգարյանը եղել է Հայաստանում բիզնես անող իրանցի գործարարների «տանիքը»։ Այս տեղեկատվությունը ՀՅԴ-ի կողմից չի հերքվել։

Հիմա ո՞վ է ստում՝ ավանդական կուսակցությո՞ւնը, թե՞ «Առաջին լրատվական»-ը, որի տեղեկատվությունը հիմնված է կամ պաշտոնական տեղեկատվության, կամ էլ՝ արժանահավատ աղբյուրների վրա։

ՀՅԴ տարածած հայտարարությունը եզրափակվում է կիսասպառնալից տոնով՝ համեմված ակնհայտ կեղծիքով։ «Առաջին անգամ չէ, որ այս կայքն իր ոչ օբյեկտիվ, ոչ մասնագիտական, կեղծ ու ապատեղեկատվություն պարունակող հոդվածներով ու լուրերով հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։ Պարբերաբար ՀՅ Դաշնակցության կառույցը ևս հայտնվել է 1in.am կայքի թիրախում՝ հիմնազուրկ հրապարակումներով։ Ամեն անգամ ազատ խոսքի և արտահայտվելու իրավունքի մտասևեռումով, անուշադրության ենք մատնել այդ հրապարակումները։ Մենք օգտվելու ենք ՀՀ օրենսդրությամբ մեզ տրված բոլոր միջոցներից, մեր կազմակերպության, մեր ընկերների հեղինակությունն ու պատիվը պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության վերջաբանում։

«Առաջին լրատվական»-ը մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, սակայն ոչ թե սկանդալների, այլ խորքային վերլուծականների, օբյեկտիվ ու անաչառ լրատվության շնորհիվ։

ՀՅԴ-ից բացի՝ նման սուբյեկտիվ գնահատական կայքին տվել է միայն Ռոբերտ Քոչարյանը, որի արյունոտ անցյալը մշտապես գտնվում է «Առաջին լրատվական»-ի դիտարկման ներքո։

Եթե ավանդական կուսակցության այսօրվա հայտարարությունից հետո ընթերցողները գան եզրակացության, որ Քոչարյանն ու ՀՅԴ-ն գտնվում են միևնույն ճամբարում, չենք կարծում, թե ՀՅԴ-ի մեղադրանքի սլաքները դարձյալ ուղղվելու են «Առաջին լրատվական»-ի կողմը։ Թեև առաջիկա ընտրություններում կանխատեսելի քաղաքական ֆիասկոն արդարացնելու համար ՀՅԴ-ին պետք են «մեղավորներ»։ Ավանդական կուսակցությունը չի կարողանում հաղթահարել Ռոբերտ Քոչարյանի ստվերը՝ «մտքի տեռոր» փնտրելով հեղափոխական Հայաստանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում