Քրիսթել անունով հոլանդուհին ցուցադրել է իր ֆիզիկական վիճակի փոփոխությունը բուսակերությունից հրաժարվելուց հետո։ Twitter-ի օգտահաշվում երկու համեմատական լուսանկարների հրապարակումը բուսակերների և մսակերների միջև վեճի նոր առարկա է դարձել։
«Ձախից՝ բուսակեր շուրջ չորս տարի, սննդակարգում բանջարեղենի և մրգերի սովորական քանակությամբ (լուսանկարն արված է երկու ամիս առաջ)։ Աջից՝ 3 շաբաթ կենդանական ծագման որակյալ մթերք եմ օգտագործել (երեկ եմ լուսանկարվել)։ Մաշկս բարելավվում է, դեմք ավելի քիչ է այտուցված։ Բայց ամենալավն այն է, որ այլևս չեմ ցանկանում մեռնել»,-մակագրել է լուսանկարը Քրիսթելը։
Մեկ օրից էլ քիչ ժամանակահատվածում լուսանկարն ավելի քան 33 հազար like է հավաքել։ Օգտատերերի մի մասն առաջարկել է շարունակել բուսակերությունը, իսկ մյուս մասը շնորհավորել է կենդանական ծագման մթերքներ օգտագործելու կապակցությամբ։
LEFT: Vegan for almost 4 years, high in fruits and veggies (picture taken 2 months ago). RIGHT: 3 weeks into eating mainly high quality animal foods (picture taken yesterday). Skin improving, less puffy face. But the best of all, I don't feel like dying anymore. pic.twitter.com/ds6LOjM2QB
— Kristel (@KasumiKriss) August 26, 2018








































