Wednesday, 22 07 2026
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում

Նիկոլ Փաշինյանի հակահարվածը տեղ հասավ

Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը, որի նախաձեռնությունը Արա Բաբլոյանինն էր: Իսկ առիթը օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ելույթն ու դրանում մի քանի կոնկրետ գործոններն էին, որ Փաշինյանը նշել էր որպես իրադարձությունների հետագա զարգացման տարբերակ՝ անցումային արդարադատություն, Սահմանադրության փոփոխություն և ԱԺ ինքնալուծարում: Նիկոլ Փաշինյանի այդ կոշտ, արմատական մեսիջները պայմանավորված էին ստեղծված իրավիճակով, որ զարգանում էր Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտի շուրջը:

Բանն այն է, որ դա առիթ էր տվել ՀՀԿ մի շարք ներկայացուցիչների անելու կոշտ հայտարարություններ իշխանության ծրագրերի, մասնավորապես՝ արտահերթ ընտրության ժամկետի առնչությամբ: Մասնավորապես, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահը հայտարարել էր, թե դա Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, որը պարտադիր է միայն նրա համար, ոչ իրենց: Հաշվի առնելով այն, որ խորհրդարանում էլ ըստ էության չկա որևէ նոր մեծամասնություն, և այստեղ բավական լղոզված, հետևաբար հարաբերական պատկեր է, Նիկոլ Փաշինյանը հրապարակում հայտարարեց ժողովրդական ուղիղ կառավարման, անցումային արդարադատության և ԱԺ ինքնալուծարման մեխանիզմի համար Սահմանադրության փոփոխության մասին: Դա փոխվող իրադրությունում Փաշինյանի կոշտ հակահարվածն էր:

Փաստացի այդ հակահարվածը տեղ է հասել, ինչն արտացոլում է Արա Բաբլոյանի հետ հանդիպումը, որտեղ արձանագրվում է, որ անցումային արդարադատության կարիք ըստ էության առայժմ չկա, իսկ արտահերթ ընտրությունն էլ պետք է տեղի ունենա սահմանված մեկամյա ժամկետում, այսինքն՝ մինչև 2019-ի մայիս, և այն ձգելու ՀՀԿ հնարավոր մտադրությունը տեղին չէ: Արա Բաբլոյանը Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքել էր հատուկ հայտարարությամբ՝ ասելով, թե դրանում կան մտահոգիչ դրույթներ, և ինքը նախաձեռնում է հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Օմբուդսմենի հետ:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը արձանագրում է հետհեղափոխական ստատուս քվոն: Դրանից հետո արված հայտարարությունն ըստ էության այդ ստատուս քվոյի արձանագրումն է: Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ելույթը պատասխան էր այդ ստատուս քվոն այլևս չճանաչելու ՀՀԿ միտումներին: Առիթ ունեցել ենք ելույթից անմիջապես հետո գրելու, որ կոշտ մեսիջները գործնականում վերջնագիր էին, որ եթե նախկին իշխանությունը խորհրդարանում ներկայացնող ուժը հրաժարվում է մայիսի 8-ի պայմանավորվածություններից և ուժերի այդ հարաբերակցությունը ճանաչելուց, ապա նոր իշխանությունը ոչ միայն կոշտ քայլերով կգնա ստատուս քվոն ու պայմանավորվածությունները պահելու, այլև հենց ինքը կգնա արմատական գործողություններով թավշյա պայմանավորվածությունները վերանայելու:

Փաշինյան-Բաբլոյան հանդիպումով ստատուս քվոն վերահաստատվում է, ինչը նշանակում է, որ վարչապետի արմատական հակադարձումը կամ հակահարվածը առնվազն այս փուլում արդարացրել է իրեն, եթե իհարկե Արա Բաբլոյանը ընդամենը ժամանակ չի շահել նախկին համակարգի համար ավելի հարմար պահի պայմանավորվածությունները վերանայելու կամ դրանցից դուրս գալու համար: Թեև, խոշոր հաշվով, նախկին համակարգ հասկացությունն ինքը պայմանականություն է և ուրվագծվում է միայն անվանումներով, իսկ մեխանիզմների առումով այդ համակարգը գոյություն չունի դեռևս ապրիլի 23-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում