Tuesday, 03 10 2023
Հայաստանը որևէ հիմք չունի պնդելու, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ-ն քայլերի կդիմի. Աղաջանյան
ԱԳՆ պետք է հրավիրվեն Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները
Ծեծել է կնոջը և կրակել է օդ
«Շնորհակալություն եմ հայտնում մեր խաղաղապահներին, որոնք ԼՂ-ում օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից». Շոյգու
14:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ». Վորոբյով
Երկուստեք ջանքերով նոր հաջողություններ կունենանք երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակներում. Փաշինյանը՝ Շոլցին
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2023
13:45
Բրիտանիան հավելյալ 200 զինվորական կուղարկի Կոսովո
Հռոմի ստատուտի վավերացումը հավելյալ գործիք է լինելու. Ջուլհակյան
ԼՂ-ից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 հազար 617 անձ
ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը
13:15
Մասկը X-ում գրառում է կատարել Զելենսկիի մասին՝ ծաղրով անդրադառնալով Ուկրաինային ֆինանսական աջակցության թեմային
ՔՊ-ն «ստավկան» դրեց թոխմախի մհերների ու թաղի լավ տղերքի վրա ու սխալվեց
13:04
«Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին
Լավրովի նոր կրակոցը. վտանգավոր փոխհրաձգությունը շարունակվում է
13:01
Անդրկովկասում անվտանգության և կայունության շուրջ Լավրովը բանակցություններ կվարի Աբխազիայի և Հարավային Օսիայի առաջնորդների հետ
ՀՀ-ՌԴ լարվածությունը վտանգավոր է, եթե չկա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ դաշնակցային գործընթաց
Ադրբեջանն ու Վրաստանը վավերացրել են պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը
Խորհրդարանական ընդդիմության պերճանքն ու թշվառությունը` մի քանի րոպեում. Հայկ Կոնջորյան
12:29
Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ
ՀՀ-ն 20 տարի ուշացել է. Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած պետությունների ճնշող մեծամասնությունը ՄՔԴ մասնակից է
12:25
Նավթի գները նվազել են- 02-10-23
Սա Բաթումի և Ալեքսանդրապոլի պատմության նման խարան է մնալու ձեր դեմքին. Պապոյանը՝ ընդդիմությանը
Արծվիկ Մինասյանն այժմ Հռոմի ստատուտի քննարկումը հակասահմանադրական է համարում. Եղիշե Կիրակոսյանը հակադարձում է
Պարոն Նազարյան, կասկածում եմ, որ ձեր ու ձեր գործընկերների նպատակը նույնն է. Բաբկեն Թունյան
ՀԱՊԿ երկրներից Հռոմի ստատուտը վավերացրել է Տաջիկստանը. Եղիշե Կիրակոսյան
Հռոմի ստատուտը վերաբերում է ոչ թե տարածքային ամբողջականությանը, այլ հանցագործություն գործած անձանց
Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ո՞վ է լինելու ՀՅԴ ձախողված պարտիայի «զոհաբերվող զինվորը»

ՀՅԴ-ն ընտրել է Երևանի ավագանու  ընտրություններին քաղաքապետի իր թեկնածուին, սակայն դեռ չեն շտապում հայտարարել թեկնածուի անունը․ լրագրողների հետ հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: «Բոլորը շտապում են օր առաջ հայտարարել ցուցակի թիվ 1 համարի մասին, մենք էլ ճիշտ հակառակ տակտիկան ենք կիրառում: Մենք մեր թեկնածուին կհայտնենք ճիշտ ժամանակին, օրը, սակայն, չեմ կարող հայտնել»,-ասել է Արսեն Համբարձումյանը:

ՀՅԴ-ն երեկ վերջապես պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Հետաքրքիր է, որ ՀՅԴ-ն հրապարակայնացրել է անգամ կարգախոսը՝ «Միասին, հանուն Երևանի», սակայն համառորեն գաղտնի է պահում քաղաքապետի իր թեկնածուի անունը։ Կուսակցության ղեկավար գործիչները սա բացատրում են ընտրված մարտավարության առանձնահատկություններով, սակայն նրանց փաստարկը, մեղմ ասած, արժանահավատ չի հնչում։

Մեր հասարակությունն առայժմ չի ապրում դասական քաղաքականության կանոններով ու դեռ երկար ժամանակ ընտրություն է կատարելու ոչ թե ծրագրերի կամ նույնիսկ՝ կուսակցությունների, այլ՝ կոնկրետ մարդկանց միջև։ Գուցե դա այնքան էլ ռացիոնալ մոտեցում չէ, սակայն ոչ թե կուսակցությունն է նպաստում իր թեկնածուի ճանաչելիությանը, այլ՝ որպես կանոն, թեկնածուն է իր հետևից տանում կուսակցությանը։ Այս առումով՝ հեղափոխությունից հետո գրեթե ոչինչ չի փոխվել։ Օրինակ, երևանցիները ձայն են տալու ՔՊ-ին ոչ թե նրա համար, որ նրա ծրագիրն իդեալական է մայրաքաղաքի խնդիրները լուծելու տեսանկյունից, այլ, որովհետև կուսակցությունը նույնանում է հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, որն էլ, իր հերթին, Երևանի քաղաքապետի պաշտոնում ուզում է տեսնել դերասան Հայկ Մարությանին։

ՀՅԴ-ն, անշուշտ, ունի պատմություն և ավանդությներ․ սա որևէ մեկը չի ժխտում, սակայն չի գտնվի նաև մեկը, որ պնդի, թե այս կուսակցությունն ունի բարձր վարկանիշ ու քաղաքապետի նրա թեկնածուի գործոնն այս համատեքստում դառնում է երկրորդական-երրորդական։ Ակնհայտորեն չկա նման իրավիճակ ու ՀՅԴ-ն այս առումով նույնիսկ կանգնած է լուրջ փաստի առաջ․ 1999-ից սկսած նրա համար ընտրություններում քվոտա ապահովել են իշխանությունները՝ տարբեր շարժառիթներից ելնելով։ Թավշյա հեղափոխությունն արմատապես վիճակ է փոխել, որը ՀՅԴ-ին կանգնեցրել է փակուղու առաջ, ընդ որում՝ գլոբալ առումով, կասկածի տակ դնելով անգամ ավանդական կուսակցության հայաստանյան քաղաքական առաքելությունը։

Միայն արտաքուստ կարող է թվալ, թե ՀՅԴ-ն այս հեղափոխության շահառուներից մեկն է․ երկուական նախարար ու մարզպետ ունենալը ՀՅԴ-ին գործնականում ոչինչի չի տալիս, որովհետև չի գործում նախկին արատավոր համակարգին բնորոշ, այսպես կոչված, «փայերի» համակարգը, երբ պետական համակարգում ներկայացված լինելը ենթադրում էր վարչական ազդեցություն ու մասնաբաժին օլիգարխիայի փողերից։ Այս հարթության վրա ՀՅԴ-ն հեղափոխության արդյունքում նույնիսկ պարտվել է՝ որպես քրեօլիգարխիկ համակարգի սեգմենտ։

Մյուս կողմից՝ ՀՅԴ-ին գործնականում ոչինչ չտվեց նաև Ռոբերտ Քոչարյանի գործոնը ու չէր էլ կարող տալ, որովհետև երկրորդ նախագահի տեսական հաջողության ճանապարհը կարող են լինել ոչ թե ընտրություններն, այլ՝ դավադրությունը, հեղաշրջումը։ Ընտրական գործընթացում Ռոբերտ Քոչարյանի հետ անգամ անուղղակի ասոցացիան կարող է կործանարար լինել ցանկացած կուսակցության համար։ Այս իմաստով՝ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ն փաստացի միակ ուժն է, որն ասոցացվելու է հակահեղափոխական ռևանշի հետ ու գրեթե կանխատեսելի է, որ գործընթացի հետևանքը լինելու է կուսակցության ավելի մեկուսացումը հասարակությունից՝ լուսանցքում հայտնվելու հեռանկարով։

Հեղափոխությունը ՀՅԴ-ին զրկել է իր մյուս հաղթաթղթից, որն այս կուսսակցութոյւնն օգտագործել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում՝ սփյուռքի գործոնի խաղարկումից։ Հիմա Նիկոլ Փաշինյանը սփյուռքում վայելում է այնպիսի ժողովրդականություն, որ ՀՅԴ-ն կարող է հայցել նրա աջակցությունը ու ոչ թե՝ հակառակը։

Վերջին շրջանում ՀՅԴ-ն փորձում է հենման կետ դարձնել Արցախը։ Համենայն դեպս, վերջին ամսվա մեջ երկրորդ անգամ երեկ Արցախ էր այցելել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ հյուրընկալվելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին։ Սակայն այս ճակատում իրավիճակը կրկին արմատապես փոխվել է․ Բակո Սահակյանը Հայաստանում «հարց լուծող» էր Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ու պատահական չէ, որ շատերի հայաստանյան հաջողության ճանապարհն անցնում էր Արցախով, ավելի ստույգ՝ նրա նախագահի կաբինետով։ Այս պահին քաղաքական աջակցության կարիք ունի հենց Բակո Սահակյանը, ով ամենևին էլ միանշանակ ընկալում չունի Արցախի հասարակության կողմից, որն ավելի ինտենսիվ է բարձրաձայնում փոփոխությունների անհրաժեշտության մասին։

Ահա՝ այսպիսի աննախանձ վիճակում է ՀՅԴ-ն մոտենում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների հանգրվանին ու գրեթե վստահ ենք, որ կուսակցության քաղաքապետի թեկնածուի անվան չբարձրաձայնումը ոչ թե մարտավարութւյան հետևանք է, այլ՝ հենց թեկնածուի բացակայության։ Իհարկե, ասվածը չի նշանակում, թե ՀՅԴ-ում չկան արժանավոր թեկնածուներ կամ հայտնի անուններ։ Դրանք կան ու հաստատ կուսակցության կադրային բազան ավելի վատը չէ, քան՝ մյուս առաջատար կուսակցություններինը։ Խնդիրն այն է, որ որևէ դաշնակցական չի ուզում դառնալ ձախողված պարտիայի «զոհաբերվող զինվորը»։

Լուսանկարը՝ PanARMENIAN-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում