Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Ինչ եղավ, երբ Գագիկ Ծառուկյանը չմիացավ երկրորդ նախագահին. դատարանի որոշումը

20 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը, որը կալանավորվել էր Օլիմպիական կոմիտեում տեղի ունեցած ծեծի հայտնի գործի շրջանակներում: Էդուարդ Բաբայանի ազատ արձակումը, իրավական գործընթացի շրջանակով հանդերձ, ունի նաև հետաքրքիր քաղաքական ենթատեքստ, համենայն դեպս, ներկայիս ներքաղաքական իրավիճակի և իրողությունների ֆոնին: Այդ առումով այն հատկանշական կերպով համադրվում է Ռոբերտ Քոչարյանի գործին և դրա հանդեպ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշմանը: «Բարգավաճ Հայաստանը» չաջակցեց Ռոբերտ Քոչարյանին և կանգնեց ընդգծված չեզոք դիրքում, այդպիսով առնվազն անուղղակի աջակցելով Նիկոլ Փաշինյանին:

Արդյո՞ք Էդուարդ Բաբայանի ազատ արձակումը քաղաքական տողատակում հնարավոր է դիտարկել որպես Նիկոլ Փաշինյանի, իշխանության պատասխան քայլը Գագիկ Ծառուկյանի դիրքորոշմանը: Ինչ խոսք, այստեղ իրավիճակը երկակի է՝ նկատի ունենալով այն, որ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու պարագայում Գագիկ Ծառուկյանը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին կհարվածեր՝ ուղղակի, թե անուղղակի, այլ գուցե ավելի շատ նաև իրեն:

Մինչդեռ Ծառուկյանն այս առումով ունի իր խնդիրներն ու շահերը, համենայն դեպս՝ թե՛ Երևանի, թե՛ խորհրդարանի արտահերթ ընտրություններին ընդառաջ: Այդ իմաստով Ծառուկյանին բացարձակապես շահեկան չէ աջակցել Քոչարյանին և այդպիսով զրկվել հասարակական աջակցության հեռանկարից, եթե անգամ այդ աջակցությունը մեծ էլ չէ: Ի վերջո, Ծառուկյանը գոնե առայժմ սպասում է իր ժամին, իսկ քանի դեռ սպասում է, նա, իհարկե, չի գնա թավշյա հեղափոխության դեմ, ինչին հավասարազոր կլիներ Ռոբերտ Քոչարյանին աջակցելը:

Այդ պարագայում Էդուարդ Բաբայանի ազատ արձակումը, ըստ էության, ոչ թե գործարք է, այլ գուցե ստեղծված իրավիճակում գուցե որոշակի ժեստ, որը կարող էր և չլինել՝ հազիվ թե Ծառուկյանը այդ դեպքում գնար ու միանար երկրորդ նախագահին, սակայն, մյուս կողմից, այդ ժեստով Նիկոլ Փաշինյանն է թերևս միավոր հավաքում՝ փորձելով Գագիկ Ծառուկյանի մոտ ձևավորել Սահմանադրության փոփոխության նախաձեռնության հանդեպ համարժեք տրամադրություն՝ նկատի ունենալով այն, որ Փաշինյանն առաջիկայում ազդարարել է խորհրդարան այդպիսի նախագիծ ներկայացնելու մասին, որը նախատեսում է ԱԺ ինքնալուծարման մեխանիզմ՝ առանց վարչապետի հրաժարականի սպասելու: «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի, այսպես ասած, դրական տրամադրվածությունն այդ իմաստով Նիկոլ Փաշինյանին, թերևս, կազատի ավելորդ ջանքերի անհրաժեշտությունից և հնարավորություն կտա ստեղծել իրավիճակ, երբ խնդիրը լուծելու համար կպահանջվի ավելի քիչ ռեսուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում