Բեռլինը շահագրգռված է «Հարավային գազային միջանցքը» զարգացնելու հարցում: Այս մասին Վրաստան, Հայաստան և Ադրբեջան Մերկելի այցից առաջ հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը: Գերմանական կառավարությունը աջակցում է Թուրքիայի տարածքով այլընտրանքային գազամուղների կառուցմանը՝ հաղորդում է Reuters-ը:
«Մենք շահագրգռված ենք Հարավային գազային միջանցքի հետագա զարգացմամբ», – ասել է գերմանական կառավարության ներկայացուցիչը:

«Եվրոպայի գազ ստանալը ոչ միայն Ռուսաստանից, այլև այլ շրջաններից ԵՄ դիվերսիֆիկացման ռազմավարության մի մասն է», – ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը:
Ադրբեջանին նա անվանել է ռազմավարական նշանակություն ունեցող երկիր և հնարավոր է համարել ապագայում Թուրքմենստանից, Իրանից և Իրաքից գազի մատակարարումը Եվրոպային:








































