Wednesday, 01 07 2026
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր

Կադրերի պակաս կա Հայաստանում․ Պետք է ինչ-որ ձևով հին էջը փակել և սկսել նոր խաղի կանոններով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժնևի Webster համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Ինճիկյանը: Տնտեսագիտության պրոֆեսոր Ռուբեն Ինճիկյանը 30 տարի աշխատել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսում (UNCTAD)։

-Պարոն Ինճիկյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, արդյո՞ք հեղափոխություն տեղի ունեցել է նաև տնտեսության մեջ, թե՞ ոչ։

-Նախ և առաջ, ես հիացա, որ այսպիսի փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանում, որ ներկայացնում են մի առանձին մարդու յուրահատուկ տաղանդները, որ նա կարողացավ հայկական Գանդիի դերը խաղալ և համախմբել ժողովրդին։

Միաժամանակ պետք է ընդունել, որ մեր ժողովրդի հին և տանջված գեների մեջ կա ինքնապաշտպանության տարր, որը թույլ տվեց իրականացնել պատմության մեջ շատ հազվագյուտ հանդիպող թավշյա հեղափոխություն, որով ժողովուրդը և նրա տարբեր խմբերը, այդ թվում՝ նախկին իշխանությունները, կարող են հպարտանալ։ Դա մեծ հաղթանակ էր։

Հեղափոխությունը, որքան ես հասկանում եմ նայելով, թե ինչ է կատարվում, թույլ է տալիս ստեղծել այնպիսի տնտեսական դաշտ, որը կլինի ավելի արդար մրցակցության համար, և որ բոլորն ունենան հավասար պայմաններ։ Առաջվա ռեժիմի հիմնական խնդիրը դա էր, երբ զուգահեռ տնտեսություններ էին գործում, որտեղ մի մասում կային մենաշնորհներ, որոնք իրենք իրենց ազատել էին հարկերից և չէին մրցակցում ուրիշների հետ, մյուս մասը, որտեղ հիմնականում փոքր ձեռնարկություններն էին, որոնք հարկերը վճարում էին և դժվար պայմաններում չէին կարողանում իրենց գործերն առաջ տանել։ Այդ զուգահեռ տնտեսությունների վիճակին հիմա վերջ է տրվել և սա ամենամեծ առաջխաղացումն է։ Հիմա բոլորը վճարում են հարկեր, իսկ եթե չեն վճարել, հետ են բերվում այդ փողերը, որոնք մտնում են պետբյուջե։

Ես նույնպես առաջարկեցի, որ մի համակարգ ստեղծվի, որի պայմաններում սև աշխատավարձերի, տնտեսության ոչ ֆորմալ մասը որքան հնարավոր է նվազեցվի այն իմաստով, որ այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ բոլոր ընկերություններն ունենան նորմալ բիզնես վարելու հնարավորություն։ Այս երեք ամսվա ընթացքում այդ հնարավորությունները ստեղծվել են, թե ոչ, ինձ համար հեշտ չի պատասխանել, որովհետև դա ավելի երկարատև պրոցես է և ավելի շատ աշխատանք է պահանջում, որ կառավարությունը ստեղծի նոր հարկային համակարգ, որտեղ փոքր ու միջին ձեռնարկություններն ունենան բիզնես վարելու ավելի հեշտ հնարավորություն, իսկ մեծ ձեռնարկությունները, որոնք ունեն իրենց մասշտաբներով պայմանավորված ավելի մեծ ուժ, բայց գտնվում են նույն մրցակցության դաշտում, վճարեն իրենց ճիշտ հարկերը, ճիշտ աշխատավարձերը և կարողանան իրենց բիզնեսը շահավետ ձևով զարգացնել։

Ես կարծում եմ, որ համերաշխության խոսքը կարող է այստեղ օգտագործվել այն առումով, որ այն բիզնեսմենները, որոնք եղել են հին համակարգում, արտոնյալ վիճակում, բայց կարողացել են փոխվել, իրենց պարտքերը վճարել և ցանկանում են շարունակել իրենց բիզնեսները նոր պայմաններում, ուրեմն նրանց պետք չէ վտարել, նրանք պետք է լինեն ընդհանուր զարգացման նոր համակարգի օղակներից մեկը, որովհետև, վերջին հաշվով, բիզնեսմենը մի մարդ է, որը կարողանում է վերցնել ռիսկեր, որոշումներ ընդունել և ներդրումներ կատարել։ Այդպիսի ռիսկեր աշխատավարձ ստացողները չեն վերցնում։ Բիզնեսմենները այդպիսի մի փոքրամասնություն են, որոնց հասարակությունը պետք է թույլ տա, որ նրանք իրենց տաղանդները դրսևորեն ու երկիրը զարգացնեն։ Պետք է կարողանալ ինչ-որ ձևով հին էջը փակել և նոր էջ սկսել՝ նոր խաղի կանոններով։ Հիմա, երբ այդ նոր էջը արդեն իրողություն է, նոր իշխանության առջև կանգնած է ռեալ կառավարման խնդիրների հարցը։

Նոր մարդկանցից շատերը, հնարավոր է, չունեն բավարար փորձ, կադրերի պակաս կա Հայաստանում։ Մեզ այնպիսի աշխատատեղեր պետք է ստեղծել, որտեղ արտադրողականությունը բարձր է, որը պահանջում է հմտություն ու վարպետություն, որը շատ ասպարեզներում դեռ չունենք ու պետք է ստեղծենք։ Սա է հիմնական խնդիրը, պետք է Հայաստանում լուծել կապիտալի և հմտությունների կուտակման հարցը։ Դրա համար երեք ամիսը բավարար չէ։ Կարծեմ սեպտեմբերին կառավարությունը ֆորում է հրավիրում, որպեսզի կարծիքներ հավաքեն, թե ինչպես պետք է Հայաստանի տնտեսական ռազմավարությունը զարգացնել։

-Նախորդ կառավարությունն էլ, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, անընդհատ Սփյուռքին և օտար ներդրողներին կոչ էին անում գալ ու ներդրում անել Հայաստանում։ Այդպես էլ ներդրողներ չհայտնվեցին։ Հիմա, թեև շատերը ներդրում անելու պատրաստակամություն են հայտնում, բայց զգուշավոր են, ասում են՝ թող ընտրությունները լինեն, արտահերթ ընտրություններից հետո, եթե կառավարության ղեկին կրկին Փաշինյանը լինի, նոր ներդրումներ կանենք։ Կարծում եք՝ այս հանգամա՞նքն է դեր խաղում, թե՞ կան այլ գործոններ, որ ներդրումների հոսք չկա։

-Սա շատ լավ, բայց նաև բարդ հարց է։ Այո, նախորդ կառավարությունը փորձում էր ինչ-որ փոփոխություններ անել, սակայն այս զուգահեռ տնտեսությունները, մոնոպոլիաները, արտոնյալ վիճակները չէին վերացվել։ Հետևաբար, օտարերկրյա ներդրողը, որն ուներ մեծ խնդիրներ Հայաստանում ներդրումներ անելու համար, վախենում էր մտնել Հայաստան։ Այսօր այդ խոչընդոտը նոր կառավարությունը հանել է և հավասար պայմաններ է ստեղծել բոլորի համար։

Երկրորդ, իհարկե, ընտրությունների հետ կապված քաղաքական ռիսկը անալիտիկ կարևոր էլեմենտ է: Երբ ներդրողը վերլուծում է, թե որտեղ պետք է ներդրում անի, նա նայում է, թե ինչպիսի քաղաքական իրավիճակ է երկրում, որքանով է լավ կազմակերպված այդ երկիրը և իր ինստիտուտները, և կա՞ն արդյոք ռիսկեր կապված փոփոխությունների հետ։ Բոլոր ներդրողները այդ հարցերին նայում են, և Հայաստանը բացառություն չի կազմում։ Հիմա նրանք փորձում են հասկանալ, թե ժամանակավոր կառավարությունը ինչպես կկազմակերպի ընտրությունները, և ինչպիսի ուժեր կգան և կկազմեն նոր կառավարություն, որը կունենա երկարատև մանդատ երկիրը զարգացնելու համար։

Այդ ժամանակ կմնան մյուս քաղաքական ռիսկերը, որոնք կան և կապված չեն միայն երկրի ներքին վիճակի հետ, այլ նաև տարածաշրջանի վիճակի, հարևանների հարաբերությունների հետ։ Բացի դրանից՝ կան ռիսկեր նաև երկրի տնտեսական վիճակի, կադրերի, հմտությունների առկայության, բանկային համակարգի զարգացման աստիճանի և այլ գործոնների հետ կապված։ Այդ դեպքում ներդրողները կգան, որովհետև Հայաստանում արդեն կա բավական լավ զարգացած բանկային համակարգ, Հայաստանում չկա մեծ գնաճ, և եթե այս հարցերը լավ վիճակում են, հարցը միայն այն է, թե արդյո՞ք կան իրենց արտադրության հետ կապված հմտություն ունեցող կադրեր, որոնք իրենք կօգտագործեն և իրենց արտադրությունը կներդնեն Հայաստանում։ Սա, իհարկե, շատ կարևոր է, որովհետև շատերը կարծում են, որ Չինաստան ներդրողները գալիս են, որովհետև էժան է աշխատուժը, բայց դա արդեն վաղուց էդպես չի։

Ներդրողները Չինաստան գալիս են, որովհետև այնտեղ բացի համեմատաբար ոչ թանկ աշխատուժից, կա նաև բարձր որակի բանվորական ուժ՝ լայնածավալ հմտություններով։ Հայաստանը այդ էլեմենտները ունի, բայց պետք է կարողանա էլ ավելի զարգացնի։ Կա նաև ներդրումների հետ կապված ձգտումներ Սփյուռքում, մասնավորապես, Ժնևում ապրող Վարդան Սրմաքեշը, իր գործընկերները և սփյուռքում ապրող այլ գորարարները հանդես եկան «Կառուցիր Հայաստան» նախաձեռնությամբ և նրանք ուզում են գալ իրենց նախաձեռնություններով խթանեն ներդրումները, որ հայրենադարձություն սկսվի։ Սա, ես կարծում եմ, լավ մոտեցում է, որովհետև հայրենադարձությունը նաև կբերի այն պակասող հմտությունները, որ Հայաստանում չկան։ Եթե Հայաստանի պայմանները՝ իրավական դաշտը, ինստիտուտները, լավ աշխատեն, մարդիկ կհավատան, կգան և լավ աշխատավարձեր կստանան։ Հայրենադարձությունը հմտությունները Հայաստանում ավելացնելու ներուժ ունի, որը հետո կբերի արտահանման ավելի մեծ ներուժի։

-Կարելի՞ է ասել, որ այսօր Հայաստանի առաջնային խնդիրը կադրային բազայի և պրոֆեսիոնալների պակասն է։

-Ես կարծում եմ, որ իշխանությունները դա գիտակցում են։ Նաև կարծում եմ, որ կարևոր է կրթական համակարգի զարգացումը, հնարավորություններ ստեղծելը, որ հայ երիտասարդները լավ կրթություն ստանան նաև արտասահմանում: Այս դեպքում նախապայմաններից մեկը պետք է լինի, որ եթե նրանք կրթություն են ստանում արտասահմանում, անպայման պետք է համալսարանն ավարտելուց հետո առնվազն 3-5 տարի աշխատեն Հայաստանում։ Հուսով եմ, որ դրանից հետո այդ երիտասարդները կլինեն հայրենասեր և կմնան Հայաստանում։ Կարծում եմ՝ դա ընդհանուր ազգային վերակառուցման ծրագրի կարևոր հարցերից մեկն է։ Հիշենք, որ Խորհրդային Հայաստանն ուժեղ էր նրանով, որ ստեղծվեց ուժեղ կրթական համակարգ, ակադեմիա, և մենք ունեինք հսկայական խորհրդային ներդրումային ռեսուրսների ներուժը, քանի որ Մոսկվայի պետպլանը կարծում էր, որ Հայաստանի աշխատավորները շատ լավն են և շռայլորեն ֆինանսական միջոցներ էր հատկացնում։ Հիմա մենք պետք է գտնենք այդ ֆինանսական միջոցները և միաժամանակ արագ կարողանանք կադրեր պատրաստել, որ այդ ֆինանսական միջոցները գան հանդիպեն կադրային միջոցներին և միասին ստեղծեն արտադրություններ։ Ընդ որում, այդ արտադրանքը պետք է լինի համաշխարհային շուկայի համար, քանի որ ներքին շուկան փոքր է։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի բարձր արտադրողականություն ունեցող արտադրություններ ու ծառայություններ, որ կարողանանք դառնալ փոքր, բայց կարևոր կենտրոն, որը կսպասարկի և՛ հետխորհրդային երկրներին, և՛ Միջին Արևելքի երկրներին, և, այսպես ասած՝ կլինի կապող օղակ այդ երկրների միջև։

Մենք կարող ենք զարգացնել բիզնես ծառայություններ, ֆինանսական ծառայություններ և մտնել միջազգային շուկա՝ վերցնելով Կիպրոսի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Իսրայելի մոդելները, խառնելով իրար և համապատասխանեցնելով Հայաստանի յուրահատկություններին և պայմաններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում