«Ես համարում եմ, որ նոր իշխանության կամ հեղափոխության ամենամեծ նվաճումն այն է, որ վերջին ամիսներին էական տեղաշարժ է տեղի ունեցել հասարակության տրամադրությունների մեջ և, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել են արտագաղթի ցուցանիշները,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նրա դիտարկմամբ՝ մեր տնտեսությունն այսօր էլ պատրաստ չէ ներգաղթի, քանի որ ունենք գործազրկության բարձր մակարդակ. «Բայց կա հուսադրող գործոն՝ հեղափոխության արդյունքները՝ ազատությունները»:
Անդրադառնալով կառավարության 100 օրվա ամփոփմանը, Ասատրյանը կարևորեց, որ կանխվեցին բացասական միտումները, որոնք, նրա դիտարկմամբ, առաջ էին եկել շարժման ընթացքում: «Ապրիլի- մայիսին ունեցել ենք փողի փախուստ Հայաստանից, արտաքին, միջագային պահուստների նվազում, բանկային համակարգի ցուցանիշների նվազում: Հուլիս-հունիսին ունեցանք դրական ցուցանիշներ, տնտեսությունը մտավ բնականոն կյանքի մեջ, և հիմա պետք է մտածել զարգացման մասին, մենք ունենք պոզիտիվ ֆոն. այսօր Հայաստանում կան դրական միտումներ, պետք է մտածենք դրանց շարունակական լինելու մասին, որպեսզի դրական միտումները յուրաքանչյուրի տուն մտնեն»,- նշեց տնտեսագետը:
Մանրամասն՝ տեսանյութում:










































