Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Գործող Սահմանադրությունն ընդունվել է Սերժ Սարգսյանի պատվերով, բայց այն պետք է փոխել ԱԺ ընտրություններից հետո

Օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով կառավարության գործունեության 100 օրը, իր ելույթում՝ ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, անդրադարձավ նաև առաջիկայում իրականացվելիք սահմանադրական փոփոխություններին։

Վարչապետը մասնավորապես հայտարարեց. «Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, չկա տարբերակ, որ ոճրագործներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից: Հիմա սահմանադրական հնարավորությունների համաձայն՝ ես պետք է հրաժարական տամ, և երկու անգամ վարչապետ պետք է չընտրվի, որպեսզի լինեն նոր խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանական այլ ուժեր ցանկանում կամ պլանավորում են, որ իմ հրաժարականից հետո իրենք թաքուն ուրիշ վարչապետ ընտրեն: Մենք կձեռնարկենք սահմանադրական փոփոխություններ, որ խորհրդարանն ինքը կարողանա նախաձեռնել իր լուծարման գործընթացը, բայց դա նախաձեռնելու համար ես պիտի զգամ ժողովրդի ցանկությունը»։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։ Վերջինս նշեց, որ Փաշինյանի ելույթի իրավական հատվածը որոշակի մտորումների տեղիք է տալիս: «Չգիտեմ, թե ովքեր են վարչապետին խորհուրդ տվել Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու, դատական համակարգի հասցեին այդպիսի կոշտ տոնայնությամբ արտահայտվելու և անցումային արդարադատություն իրականացնելու հարցում, այդուհանդերձ, իմ կարծիքով՝ նոր իշխանության առաջին 100 օրվա գործունեությունն իրավական հատվածում ավելի ճիշտ է և պետք է նույն տրամադրվածությամբ շարունակել, քան այն, ինչ նախատեսվում է իրականացնել: Գոնե ինքս վստահ եմ, որ առկա են բոլոր իրավական գործիքները մեր երկրում օրինականության վերականգնման ու հաստատման, ինչպես նաև բոլոր մեղավորներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

Բացի այդ, մեկ անգամ ևս պնդում եմ, որ դատաիրավական համակարգում անհրաժեշտ է իրականացնել արմատական փոփոխություններ՝ սկսած Սահմանադրական դատարանից, Բարձրագույն դատական խորհրդից, Գլխավոր դատախազությունից և մնացած մյուս համակարգերից անխտիր, բայց դա պետք է իրականացնել օրենքի տառին համապատասխան՝ պահպանելով ՀՀ իրավական գործող ընթացակարգերը:

Այն, ինչ նախատեսվում է իրականացնել առաջիկայում, ռիսկային խաղադրույք է ապագայի նկատմամբ՝ անորոշ ելքով»,- շեշտեց փաստաբանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ որքան էլ արդարացված է Ազգային ժողովն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հասարակական պահանջը, այդուհանդերձ, ամենաճիշտ գաղափարը չէ փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ՝ գոյություն ունեցող խնդիրը շրջանցելու համար: Նորիկյանի հավաստմամբ՝ այն կարող է շատ վատ նախադեպ դառնալ:

«Այո՛, անկասկած գործող Սահմանադրությունը պետք է փոփոխվի և համապատասխանեցվի մեր զարգացման արդի պայմաններին ու պահանջներին, առավել ևս, երբ այն ընդունվել է Սերժ Սարգսյանի քմահաճույքով ու անձնական պատվերով, բայց այն պետք է իրականացնել խորհրդարանական ընտրություններից հետո, ավելի համբերատար ու հասարակական լուրջ քննարկումներից հետո:

Այս պայմաններում չեմ կասկածում, որ իրականացվող ներկայիս գործընթացներն ինքնըստինքյան բերելու են նրան, որ խորհրդարանն այսպես թե այնպես չի ընտրելու այլ վարչապետ, հետևաբար Ազգային ժողովն էլ արձակվելու է իրավունքի ուժով:

Ստացվում է, որ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու համար նախ պետք է ստիպել ու ճնշում գործադրել Ազգային ժողովի վրա՝ փոխելու Սահմանադրությունը, այնուհետև նորից ստիպել ինքնալուծարման մասին որոշում կայացնելու համար. այսպիսի ճնշումները կարող են պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել երկրում, հետևաբար, իմ կարծիքով, միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար որևէ կարիք չկա փոփոխել Սահմանադրությունը՝ առավել ևս, երբ այն իրականացնելու համար գործող ընթացակարգը հնարավոր է ապահովել առանց քաղաքական կատակլիզմի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով նաև անցումային արդարադատության իրականացման վերաբերյալ վարչապետի հայտարարությանը՝ Նորայր Նորիկյանը ընդգծեց, որ այդ ինստիտուտը գործարկելու համար նախևառաջ պետք է պատասխանել հետևյալ հարցերին. «Առաջին՝ արդյո՞ք ՀՀ-ն գտնվում է անցումային փուլում, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որքա՞ն է տևելու այդ փուլը։ Երկրորդ՝ արդյո՞ք գոյություն ունեցող իրավական գործիքակազմն անհրաժեշտ ու բավարար չէ երկրում օրինականության վերականգնման ու հաստատման համար, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա ի՞նչ չափորոշիչներով է որոշվել, որ այդ գործիքակազմերը բավարար չեն: Երրորդ՝ ի՞նչ կառույցներ են օժտված լինելու անցումային արդարադատություն իրականացնելու իրավասությամբ, ինչպե՞ս և ո՞ւմ կողմից են դրանք ձևավորվելու, ովքե՞ր են ընդգրկվելու այդ կառույցներում և ի՞նչ չափորոշիչներով:

Չորրորդ՝ արդյո՞ք բողոքարկելի են լինելու անցումային արդարադատություն իրականացնող մարմինների կողմից ընդունված որոշումները, թե՞ ոչ։ Եթե ոչ՝ ինչո՞ւ, իսկ եթե՝ այո, ապա ո՞ւմ պետք է բողոքարկվի և ի՞նչ իրավական ընթացակարգերով: Հարցերն իսկապես շատ են, և բոլորս յուրովի ունենք մեր մտահոգությունները»։

Ամփոփելով իր խոսքը՝ փաստաբանն ասաց, որ այս իրավիճակում ինքն առաջնորդվում է «Պլատոնը ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» սկզբունքով։

Այս համատեքստում նա նաև հավելեց. «Ես մնում եմ այն համոզմանը, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին պետք է սևեռվի միայն ու միայն հնարավորինս արագ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խնդրի շուրջ, որից հետո, վստահ եմ, ստանալով հասարակության վստահությունը մեծամասնություն ձևավորելու համար, ինքնաբերաբար կստանա նաև լեգիտիմ իրավունք Սահմանադրական դատարանում, Բարձրագույն դատական խորհրդում, դատական համակարգում, Գլխավոր դատախազությունում և մնացած այլ իրավական համակարգերում արմատական փոփոխություններ իրականացնելու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում