7,9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան ափերին՝ Ֆիջի թերակղզու մերձակայքում: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ գրում է iz.ru-ն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նդոի կղզուց 290 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ օջախը գտնվել է 570 կմ խորության վրա:
Ներկա պահին ցունամիի վտանգ չկա, քանի որ օջախը չափազանց խորն է գտնվում: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:











































