Wednesday, 22 07 2026
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ

Ինչու Արսենալը չարձագանքեց Մխիթարյանի պոռթկմանը

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Լոնդոնի Արսենալը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Լոնդոնյան դերբիում Ունայ Էմերիի թիմը 3:2 հաշվով զիջեց Չելսիին ցուցադրելով բավական թույլ խաղը։ Արսենալի խաղային օղակներում առկա խնդիրները կարծես թե անլուծելի են դարձել։ Արսեն Վենգերի հեռանալուց հետո Արսենալի պաշտպանությունում որևէ դրական տեղաշարժ չի նկատվում։

Չելսիի դեմ խաղում կենտրոնական պաշտպաններ Սոկրատիսն ու Մուստաֆին շարունակ կորցնում էին իրենց դիրքը ինչը նման մակարդակի հանդիպումներում ուղղակի աններելի է։ Արդյունավետ չես համար նաև եզրային պաշտպանների՝ վինգերների գործողությունները։ Թե Մոնրեալը և թե Բելերինը ոչ միշտ են կարողանում ժամանակին նահանջել, ինչի հետևանաքով պաշտպանական գիծն ուղղակի ձախողվում է։ Ֆուտբոլային փորձագետների զգալի մասը Չելսիի հետ խաղում Արսենալի մեկնարկային կազմում չէր տեսնում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։ Կարծիքներ էին հնչում, որ առաջին տուրում Մանչեսթեր Սիթիի դեմ ոչ այնքան հաջող խաղից հետո Մխիթարյանը խաղաժամանակ չի ստանա։ Տեսնելով Մխիթարյանին մեկնարկային կազմում շատերը շտապեցին կարծիք հայտնել, որ Էմերին կոպտագույն սխալ է թույլ տվել, մանավանդ որ հանդիպման առաջին 30 րոպեներին Մխիթարյանի խաղը չէր ստացվում։

Հայ ֆուտբոլիստը խաղում շատ էին գնդակի կորուստներն ու և սխալ փոխանցումները։ Մխիթարյանի նկատմամբ քննադատությունն էլ ավելի լայն թափ ստացավ երբ մեր ֆուտբոլիստը 5-6 մետրից չկարողացավ գրավել ըստ էության դատարկ դարպասը։ Հանդիպմանը ընթացքում Մխիթարյանին քննադատողները այսօր դժվարանում են բացատրել այն ինչ տեղի ունեցավ առաջին կեսի վերջին 10 րոպեներին։ Հայ կիսապաշտպանն ուղղակի ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց Արսենալին հանելով ցեխից։ Ցավոք, Մխիթարյանի պոռթկումը տևեց 10 րոպե։ Արսենալի ֆուտբոլիստները չկարողացան առաջ մղել Մխիթարյանին, որը պատրաստ էր շարունակել ճնշումը մրցակցի նկատմամբ։ «Այո, շատ էինք ուզում երեք միավոր վաստակել: Յուրաքանչյուր խաղում մեր պատակը հաղթանակի հասնել է։ Բոլորը տեսան, որ մենք երեք գոլն էլ բաց թողեցինք պաշտպանության բավական թույլ խաղի հետևանքով: Ուրախացնում է այն, որ մենք նույնպես ունեինք ավելի շատ գոլ խփելու հնարավորություն: Գոլային պահերի իրացումը դարձավ Չելսիի հաղթանակի գրավականը: Մեզ հաջովեց արագորեն երկու պատասխան գնդակ խփել և հավասարեցնել հաշիվը։ Մինչև ընդմիջում պետք է ևս մեկ գոլ խփեինք, բայց․․․: Հանդերձարանում լրջորեն զրուցեցի ֆուտբոլիստների հետ, նշելով, որ երկրորդ խաղակեսում անհրաժեշտ է վերահսկել խաղը։ Ցավոք չհաջողվեց: Կարճ ասած մենք չիրացրինք մեր պահերը, իսկ մրցակիցն իրացրեց: Մարտունակ թիմ ձևավորելը հեշտ գործընթաց չէ:

Երկրորդ խաղակեսում մենք խաղում էինք 19-ամյա եւ 21-ամյա երկու կիսապաշտպաններով: Նրանք շարունակում են աճել և շուտով տոն կտան խաղադաշտում։ Այո, մենք պարտվեցինք, բայց ես երջանիկ եմ, – խաղից հետո ասել է Էմերին։ Երկրորդ կեսում Արսենալի խաղում սրության պակասի գլխավոր պատճառը կարծում ենք պաշտպանների թափթփված գործողություններն էին։ Թիկունքում առկա լուրջ խնդիրներն ուղղակի թույլ չտվեցին Արսենալի կիսապաշտպանների արձագանքել Մխիթարյանի պոռթկմանը։ Չափազանց թույլ հանդիպում անցկացրեց նաև Արսենալի նոմինալ հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը առնվազն 2 անգամ պարտավոր էր գրավել Չելսիի դարպասը։ Կարելի է ասել, որ Օբամեյանգը դեռևս չի գտել իր դիրքը Էմերիի խաղային սխեմայում։ Նշել էինք, որ ունենալով կադրային խնդիրներ Էմերին կամա թե ակամա ապավինելու է Հենրիխ Մխիթարյանին։ Ու չնայած շատ փորձագետներ Մխիթարյանի չէին տեսնում Արսենալի մեկնարկային կազմում, պետք է ընդունենք, որ հայ ֆուտբոլիստն ուղղակի այլընտրանք չունի։ Մխիթարյանն ապացուցեց, որ Արսենալի համար խիստ կարևոր ֆիգուր է։

Հեղինակավոր Whoscored պարբերականի վարկածով Մխիթարյանը Արսենալի կազմում արժանացել է ամենաբարձր՝ 8․3 գնահատականի։ Մխիթարյանի փոխանցումից հետո հաջողության հասած Ալեքս Իվոբին ստացել է 7․4 գնահատականը։ Կրկին անգամ բավական թույլ խաղ ցուցադրած Մեսութ Օզիլը ստացել է 6․1 բալ։ Հաջորդ հանդիպումը Արսենալն անց է կացնելու օգոստոսի 25-ին Էմիրեյթս մարզադաշտում մրցելով Վեսթ Հեմի հետ։

Այս մրցավեճում Էմերիի թիմի հաղթելու հնարավորություններն անհամեմատ ավելի բարձր են գնահատվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում