«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին դաշտի մի ծայրից գնդակ է նետել, որը անցել է դաշտի մյուս եզրում կանգնած լրագրողի ոտքերի միջով: Տեսանյութը հայտնվել է Team Messi Twitter աքաունթում:
Լրագրողը նկարահանել է եզրային գծի սթենդ-ափը: Մեսսին տեսել է նրան, պտտեցրել գնդակը, որը նրա հարվածից հետո թռել է գազոնի վրայով և անցել լրագրողի ոտքերի միջով:








































