Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Եթե որևէ մեկը ադրբեջանցի պատգամավորի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու հայտարարությունը ազդակ է համարում՝ նա հիմար է. Կոլերով

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, «Իրավական հարցերի և պետական շինարարության» հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ խելամիտ կլիներ, եթե դիտարկվեր Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության հարցը։

ՀԱՊԿ անդամ դառնալու Հուսեյնլիի գլխավոր թեզիսներն են՝ ՀԱՊԿ անդամ դառնալով Բաքուն կկարողանա հետ վերադարձնել, այսպես կոչված, «օկուպացված» տարածքները, նախնական համաձայն է հետ ստանալ Ջաբրայիլը, Ֆիզուլին և Զանգելանը, էժան գնով զենք կգնի Մոսկվայից։ Ստացվում է՝ Հուսեյնլիի շուրթերով Իլհամ Ալիևը Մոսկվային հասկացնում է, թե ինչի դիմաց է Ադրբեջանը պատրաստ դառնալ ՀԱՊԿ անդամ։

Պատգամավորը նաև հիշեցնում է, որ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, Բելառուսը և Տաջիկստանն ավելի շատ Ադրբեջանի ընկերներն են, քան Հայաստանի։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մինչդեռ, REGNUM գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը նշեց՝ այն քաղաքական ռեժիմը, որ կա այսօր Ադրբեջանում, ստիպում է համարել ցանկացած պատգամավորի ցանկացած հայտարարություն ցանկացած թեմայի շուրջ առ ոչինչ։ «Դրանք ոչինչ չեն նշանակում։ Եթե Բաքվում որևէ մեկը համարում է, որ այդ հայտարարությունը կարող է ազդակ լինել՝ նա հիմար է։ Մենք՝ Ադրբեջանում չապրողներս, գիտենք, որ Ադրբեջանի պատգամավորների հայտարարությունները զրո նշանակություն ունեն»,- ասաց քաղաքագետը։

Հարցին՝ արդյոք հնարավոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվեն նույն կազմակերպության մեջ, Մոդեստ Կոլերովն արձագանքեց. «Հայաստանն ու Ադրբեջանը արդեն նույն կազմակերպության մեջ են»։ Դիտարկմանը, թե նկատի ունեմ կոնկրետ ՀԱՊԿ-ը, քաղաքագետը նշեց. «Ո՛չ։

Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող գտնվել նույն ռազմական կազմակերպությունում»։

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք եթե Ադրբեջանը նման ցանկություն հայտնի, Ռուսաստանը կկանգնի ընտրության առաջ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Մոդեստ Կոլերովը պատասխանեց. «ՀԱՊԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով։ Ռուսաստանն այստեղ կապ չունի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում