Թուրքիայի Էրզնջան նահանգի Թերջան քաղաքում տեղի մուֆթիի գրասենյակում հրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում հինգ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։
Նահանգի վարչակազմի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հրաձգությունը սկսել է մուֆթիի աշխատակազմի անդամներից մեկը։ Նա հանել է ատրճանակը և սկսել կրակել հաստատությունում ներկա անձանց ուղղությամբ։
Հետո հարձակվողը փորձել է ինքնասպանություն գործել, սակայն նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ էլ մահացել է։
Վիրավորների վիճակը ծանր է։ Դատախազությունը հետաքննում է միջադեպը։











































