Ավստրալիական Հարավային Նոր Ուելս նահանգի հարավային ափին հրշեջ ինքնաթիռ է կործանվել։ Տեղի ունեցածի մասին հաղորդել է 9news հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի շտապ օգնության ծառայությանը։ Տուժածների մասին տեղեկություններ այս պահի դրությամբ չկան։
Նշվում է, որ փրկարարները աշխատել են Շոալհեյվենի շրջանում թփերի հրդեհները մարելու վրա։ Ենթադրվում է, որ ուղղաթիռում մեկ մարդ է եղել։











































