«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում իրականացվող գործողությունները որոշակի գաղտնիության շրջանակներում են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով ընկերության գրասենյակում իրականացված խուզարկությունը։
«Դիմակավորված անձինք սպասել են դրսում՝ իրենց մեքենաների մեջ, վերջում օգնել են որոշակի փաստաթղթեր տեղափոխելու գործընթացում»,– նշեց նա։











































