Wednesday, 22 07 2026
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար

Խորհրդավոր հանդիպում՝ Քոչարյանին ազատ արձակելուց առաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակներում որպես մեղադրյալ ավելի քան երկու շաբաթ կալանքի տակ մնալուց հետո ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ օգոստոսի 13-ին ազատ արձակվեց: Այս հարցով վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշման հրապարակմանը բավական ուշագրավ իրադարձություններ են նախորդել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումից 5-6 օր առաջ` երեկոյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու տանը հանդիպել են իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՔԿ պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը: Եվ նրանք երեքով քննարկել են այս գործի մանրամասները, բայց սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության դրույթի շրջանակներում:

Մեր աղբյուրների պնդմամբ` մտավախություն է հնչել, որ մարտի 1-ի գործով հարցաքննվելու և կալանավորվելու հերթը հասնելու է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Ու եթե նախագահի անձեռնմխելիության սկզբունքի շրջանակներում նրանք Քոչարյանին ազատ արձակելու հարցը չլուծեն, միգուցե կալանավորվի նաև Սարգսյանը: Ի դեպ, ժամանակին նույն տրամաբանությամբ էլ ՀՀԿ-ն ու ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հանդես եկան հայտարարություններով. թեև նրանք առերևույթ պաշտպանում էին Քոչարյանին, բայց իրականում փորձում էին մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ դառնալու հեռանկարից փրկել Սերժ Սարգսյանին:

Վազգեն Ռշտունին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հերքել է այդ հանդիպման մասին լուրը: Իսկ մինչ այդ մեկ արձանագրում. դատավոր Ալեքսանդր Ազարյանը հասցրել է մի քանի հարցազրույց տալ՝ մեկնաբանելով և արդարացնելով Քոչարյանին ազատ արձակելու որոշումը: Միայն թե դատական համակարգում չլսված երևույթ է, երբ դատավորն իրավական ակտ կայացնելուց հետո հարցազրույցներ է տալիս ու հավելյալ մեկնաբանում իր քայլը: Դատավորների համար նման արգելք կա նաև «ՀՀ դատավորի վարքագծի կանոնները սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում