Մեծ Բրիտանիայի արքայական ռազմաօդային ուժերը օգոստոսի 15-ին հայտնել են Սև ծովի երկնքում՝ ՆԱՏՕ-ի սահմանին մոտ, ռուսական 6 Սու-24 ռմբարկուներ որսալու մասին։
Հաղորդագրությունում ասվում է, որ ռուսական ռմբարկուները որսալու համար օգոստոսի 13-ին Ռումինիայում տեղակաված բազայից ուղարկվել են Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ Eurofighter Typhoon կործանիչները։
Բրիտանական կործանիչներին նկատելով՝ ՌԴ ռմբարկուները թեքվել նեն Ղրիմի թերակղզու կողմ։ Նշվում է նաև որսալուն նախորդող գիշերը ռուսական ռազմական ավիացիայի բարձր ակտիվության մասին։











































