ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը իր Twitter-ում դիմել է թուրքական իշխանություններին՝ կոչ անելով ազատել ամերիկյան պաստոր Էնդրյու Բրանսոնին։
«Պաստոր Էնդրյու Բրանսոնը անմեղ մարդ է, որը պահվում է Թուրքիայում, և արդարությունը պահանջում է, որպեսզի նա ազատ արձակվի։ Թուրքիան չպետք է չարաշահի Թրամփի համբերությունը, որը մտադիր է հասնել նրան, որ արտասահմանում բանտարկված անմեղ ամերիկացիները վերադառնան Միացյալ Նահանգներ»,– գրել է Փենսը։
Նա նաև ընդգծել է, որ Թրամփի հետ միասին մտադիր է տոկունություն դրսևորել այս հարցում այնքան, մինչև որ Բենսոնը տուն կվերադառնա՝ Միացյալ Նահանգներ։










































