«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչպես եք գնահատում նախօրեին Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը, Մարտի 1-ի գործով մի շարք քաղբանտարկյալների պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանն ասաց․ «Շատ բացասական եմ գնահատում։ Բազմիցս ասել եմ, որ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների սահմանազանցում է կատարել և, փաստորեն, պետության սահմանադրականության դեմ ոտնձգություն է կատարել քրեաօլիգարխիկ համակարգը վերարտադրելու նպատակով»։ Փաստաբանը նաև ասաց՝ ամբողջ խնդիրն այն է, որ պետք է ուսումնասիրվեր՝ արդյո՞ք այդ դատավորը Մարտի 1-ի դեպքերի հետ կապված դատավարություններին մասնակցել է, թե՞ ոչ։
Հովիկ Արսենյանը նաև հավելեց․ «ՀՔԾ-ն բավարար հիմքեր ունի, որ Քոչարյանի նկատմամբ այլ հոդվածներով մեղադրանք առաջադրվի»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։