Իտալական Blue Panorama ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականցնում էր Դոմինիկյան Հանրապետություն-Իտալիա չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում։ Պատճառը 23-ամյա կնոջ խնդրանքն էր, որն իրեն վատ է զգացել, հաղորդում է EFE-ն։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կինը վատ է զգացել ստամոքսում կոկաինի 56 փոքրիկ փաթեթների պայթելու հետևանքով (ընդհանուր առմամբ՝ 1 կգ)։ Նա դրանք կուլ է տվել ապօրինի Եվրոպա տեղափոխելու համար։
Կնոջը հիվանդանոց են տեղափոխել և վիրահատել։ Ներկա պահին աղջկան հարցաքննում է ոստիկանությունը։







































