Հումորիստ Եվգենի Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Սերգեյ Ժորինը լրագրողներին ասել է, որ Պետրոսյանի բնակարանի դուռը ստիպված են բացել՝ գրում է gazeta ru-ն:

«Ստեպանենկոն ցանկանում է ձեռք բերել անշարժ գույքի մեծ մասը, բոլոր կտավները, մշակութային արժեքները: Դրանք տրվել են նրան՝ իր պատասխանատվությամբ պահպանվելու համար, սակայն դատարանի ներկայացուցիչը չի կարողանում մուտք գործել բնակարան»,- ասել է փաստաբանը:

Ունեցվածքի բաժանման գործընթացը սկսելուց առաջ այն պետք է արձանագրել և գնահատել: «Գուցե անհրաժեշտ լինի ԶԼՄ-ների, դատական ներկայացուցիչների և ոստիկանության ներկայությամբ բացել բնակարանի դուռը: Այն գրանցված է Պետրոսյանի անունով, նա բանալի ունի և վճարում է կոմունալ ծառայությունների համար: Ստեպանենկոն այնտեղ է ապրում և ոչ ոքի ներս չի թողնում՝ պատճառաբանելով, որ այդտեղ են գտնվում նաև իր անձնական իրերը»,- ասել է Ժորինը:







































