Friday, 19 06 2026
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Արայիկ Հարությունյանն ու ՀՀ-ում Սիրիայի դեսպանը քննարկել են հայ-սիրիական կրթական կապերին առնչվող հարցեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ողջունելով հյուրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ կրթության և գիտության ոլորտում հայ-սիրիական հարաբերությունների արդյունավետ փորձ կա. «Ինքս ժամանակին սովորել եմ Դամասկոսում` խորացնելով արաբերենի իմացությունները:Բարեկամական վերաբերմունքը, որ տեսել եմ այնտեղ ինձ համար ուղենշային է եղել ողջ կյանքում»,- նշել է ԿԳ նախարարը` հույս հայտնելով, որ երբեմնի բոլոր ծրագրերը, որոնք վերջին տարիներին Սիրիայում ծավալված իրադարձությունների հետևանքով որոշակիորեն խաթարվել են, ամբողջությամբ կվերականգնվեն և կընդլայնվեն: Նախարարն ընդգծել է, որ հարյուրավոր սիրիահայ երիտասարդներ կրթություն են ստանում Հայաստանում և երկկողմ հարաբերությունների ընդլայնումն օրակարգային խնդիր է:

Դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին` ընդունելության համար և շեշտել, որ կրթական համագործակցության արդյունավետություննհիմք է հանդիսանում մյուս ոլորտներում հարաբերությունների զարգացման համար: Անդրադառնալով երրկողմ ծրագրերին` դեսպանը նշել է, որ Սիրիայում իրավիճակը կայունանում է և կրթական ծրագրերի համար այժմ նպաստավոր պայմաններ են ստեղծված:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին 2018-2021 թվականների համար» համագործակցության ծրագրի նախագծին, որն այժմ քննարկվում է: Նախարարն ու դեսպանը հույս են հայտնել, որ ծրագրի վավերացմամբ երկկողմ հարաբերությունները նոր որակ կստանան հատկապես բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում, մասնավորապես հնարավորություն ստեղծելով երկկողմ կրթաթոշակային ծրագրերի համար: Այս համատեքստում դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը նշել է, որ Սիրիայի երիտասարդները հետաքրքրված են արտասահմանյան երկրների կրթությամբ: Դեսպանի խոսքով` Հայաստանն այս իմաստով գրավիչ է, քանի որ այստեղ բարենպաստ է և’ անվտանգության, և’ կրթական միջավայրի առումով: Սիրիական կողմը հետաքրքրված է բժշկական և տեղեկատվական ոլորտի կրթությամբ, ինչպես նաև միջմշակութային և լեզվի ուսուցմամբ :

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում