Հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնը, որը հանուն դերի գիրացել էր 20 կիլոգրամով, իսկ հետո նորից արագ նիհարել էր, սկսել է ավելի հազվադեպ ներկայանալ հանրությանը։ Սակայն հանրության առաջ նրա հայտնվելը ամեն անգամ ապշեցնող է լինում։ Վերջերս դերասանուհին այցելել էր Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի կողմից կազմակերպված բարեգործական ընդունելությանը։

Շարլիզը պարզապես ցնցել է բոլորին իր էլեգանտությամբ և գրավիչ կերպարով։ Դերասանուհին շքեղ սև զգեստ էր հագել և լաքապատ բարձրակրունկ կոշիկներ։ Նա թեթև շպար էր արել և ալիքաձև սանրվածք։

Իսկ օրերս Շարլիզը մասնակցել է Sag-Aftra հիմնադրամի միջոցառմանը, որտեղ «Թալլի» ֆիլմի համար մրցանակի է արժանացել։ Այդ օրը Շարլիզը սպիտակ լայն տաբատ էր հագել և հետաքրքիր, երկու գույնանի բլուզ։










































