Saturday, 20 06 2026
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների

Երևանը վերածվել է քաղաք պետության, ինչը վտանգավոր է երկրի համար

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը, որին որոշակի առումներով անդրադարձել ենք: Հետաքրքիր է սակայն սրանց բաշխման աշխարհագրությունը և վերջին տարիներին խոշոր հարկատուների հարաբերակցության փոփոխությունը աշխարհագրական առումով: Այս նյութում զուտ համեմատությունների միջոցով փորձելու ենք հասկանալ, թե վերջին տարիներին մարզերի անհամաչափ զարգացման միտումները որքանով են մեղմվել: Որքանով է բիզնեսը տարածվել դեպի մարզերը, Երևանից դուրս եկել: Հատկապես, որ կառավարությունները շարունակ խոսել ու «ծրագրեր են ընդունել», որոնցով արտոնություններ են սահմանել սահմանամերձ գոտում բիզնեսի զարգացման համար:

Համաձայն 1000 խոշոր հարկատուների 2018թ. առաջին կիսամյակի վճարած հարկերի, տաս ամենախոշոր հարկատուներից ութը երևանյան ընկերություններ են: 10-րդ հարկատու «Ինտերնեյշնլ Մասիս տոբակոն» գործում է Արարատի մարզում, մինչդեռ իրականում այն երևանյան ծագման ընկերություն է, պարզապես տարածքի և մայրաքաղաքին մոտ գտնվելու առումով տեղակայված է Մասիսում: Առաջինն էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է:

2014թ-ին ամենախոշոր հարկատուներից 9-ն էին երևանյան գրացման: «Դրսի» ընկերություն էր միայն Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատը:

Այս տարվա առաջին կիսամյակի 50 ամենախոշոր հարկատուներից 4-ը գտնվում են Սյունիքի մարզում: Բոլոր էլ ներկայացնում են հանքարդյունաբերությունը: 3-ը՝ Կոտայքում, 2-ական Արարատում և Լոռիում, մեկ ընկերություն՝ Արմավիրում: Մնացած 38-ը երևանյան են: Փաստորեն 50 ամենախոշոր հարկատուների 76%-ը իրենց գործունեությունը ծավալում են մայրաքաղաքում: Մայրաքաղաքից դուրս գործող խոշորներից Սյունիքի և Լոոու ընկերությունները ներկայացնում են հանքարդյունաբերությունը: Կոտայքի երեք ընկերություններից մեկը «Գազպրոմ Արմենիայի» «Տրանսգազն» է, հաջորդը Մուլտի գրուպի «Փարավոնը» և երրորդը՝ ներկրող ու սպասարկող ընկերություն է: Արարատի մարզի ընկերությունները ներկայացնում են Գրանդ Տոբակոն: Արմավիրի մարզի միակ խոշոր հարկատուն էլ ատոմակայանն է:

2014թ.-ին 50 խոշոր հարկատուներից դարձյալ 4-ը գտնվում էին Սյունիքի մարզում, 2-ը Կոտայքում, մեկական Արմավիրում և Արարատում:

Այս տարվա 1000 խոշոր հարկատուների երկրորդ հիսունյակում գտնվողներից միայն 4 ընկերություն են ոչ երևանյան ծագման: Սրանցից մեկը Հրազդան ՋԷԿ-ն է, մյուսը ատոմակայանի հետ կապված շինարարական կազմակերպություն, Արարատի մարզում գործողը՝ քարի մշակությամբ զբաղվող ընկերություն է, չորրորդը՝ սուրճի վերամշակմամբ ու փաթեթավորմամբ զբաղվող ընկերություն:

Փաստորեն հանրապետության 100 ամենախոշոր հարկատուներից 84-ը գտնվում են Երևանում և միայն 16-ը 9 մարզերից 5-ում:

2014թ. 100 ամենախոշոր հարկատուներից 19-նն էին գտնվում Երևանից դուրս: Ընդ որում դրանց թվում էին Գյումրի գարեջուրը, Ջերմուկ գրուպը, Կոտայքի և Արարատի մարզի ընկերություններն ավելի շատ էին: Փաստորեն 100 ա,մենախոշորների առումով բիզնեսը գնալով կենտրոնանում է Երևանում: 1000 խոշոր հարկատուներից շուրջ 200-ն է, որ գործում են մայրաքաղաքից դուրս: Բայց դրանցից ավելի քան 60-ը գործում են Կոտայքի մարզում, որ մայրաքաղաքին կպած լինելու առումով կարելի է համարել Երևանի արվարձան, 28-ը՝ Արարատի մարզում, որ դարձյալ մայրաքաղաքին սահմանակից է, 20-ը Արմավիրում: Ստացվում է, որ Բիզնեսի 80%-ը կենտրոնացած է Երևանում, ավելի քան 92-93%-ը մայրքաղաքում և շրջակա բնակավայրերում: Մնացած 6-7%-ը բաժին է ընկնում հանրապետության մնացած 6-7 մարզերին: Միջինում, պայմանականորեն յուրաքանչյուր մարզին 1% բաժնեմասով: Սրանցից բավականին ակտիվ են Լոռու և Սյունիքի մարզերը, 22-23ական ընկերություններով, սակայն սրանց մեծ մասի գործունեությունը պայմանավորված է այդ տարածաշրջաններում զարգացող հանքարդյունաբերությամբ: Նշենք, որ բացարձակապես նույն պատկերն էր (նաև թվային) 4-5 տարի առաջ, նաև երկու տարի առաջ:

Ստացվում է, որ սկսած վարչապետ Տիգրան Սարգսյանից, հետո Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, որ շարունակ խոսում էին մարզերի զարգացման անհամաչափությունը վերացնելու, սրանց համաչափ զարգացման, բիզնես աշխարհագրության ընդլայնման, սահմամամերձ գոտում բիզնեսի զարգացման համար արտոնյալ պայմանների ստեղծման մասին, բավարարվել են միայն դրանով, գործնականում ոչինչ չանելով: Ավելին, Արարատյան դաշտի գյուղերից մեկում գրանցված երեք խոշոր հարկատուների առումով ուսումնասիրությունից պարզվեց, որ երեքն էլ գրանցված են գյուղում, բայց գործում են մայրաքաղաքում:

Փաստորեն Հայաստանում ամբողջ բիզնեսը կենտրոնացվել է Երևանում (բոլորովին կասկածել պետք չի, որ բացարձակապես նույն պատկերն է փոքր ու միջին բիզնեսի առումով): Այստեղ ու Երևանամերձ բնակավայրերում շրջանառվում է հանրապետուփթյունում եցած փողի ավելի քան 90-95%-ը, իսկ մարզերում՝ հազիվ 5-6%-ը, կամ կարելի է ասել, որ մարզերում գործնականում փող չի շրջանառվում: Հետևաբար Գեղարքունիքի ընդամենը 5-6 հարկատուով կամ Վայոց Ձորի 4 հարկատուով զարգացման անհամաչափություն վերացնել հնարավոր չէ, առավել ևս, բիզնես միջավայր զարգացնել:

Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ինչպես մյուս բոլոր, այնպես էլ այս ոլորտում գերծանր ժառանգություն է բաժին հասել, որի համար լուրջ, թերևս միջազգային կառույցների օգնությամբ մշակվելիք ծրագրեր են պետք, որոնց իրականացումը տասնամյակներ կտևի: Այլապես մեր կառավարողների թեթև ձեռքով Երևանը, հանրապետության մյուս բնակավայրերի հաշվին, վեր է ածվել քաղաք-պետության, հղի բոլոր վտանգավոր հետևանքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում