The Daily Beast պարբերականը «Վինի Թուխի արկածները» խորհրդային մուլտֆիլմը համեմատել է դրա ամերիկյան տարբերակի հետ։ Նշվում է, որ խորհրդային արջուկն ավելի հասարակ է, տարօրինակ և ծիծաղելի։
Իսկ ամերիկյան տարբերակը դուրս ցցված որովայնով մեծ արջ է հիշեցնում։ Խորհրդայինն առավել նման է մանկական հեքիաթի կերպարին՝ նա շագանակագույն է, կլորիկ, իսկ աչքերը լայն բացված են։
Խորհրդային Վինի Թուխը խորամանկ է և սիրում է կատակել։ Անհաջողության մատնվելիս Վինին հայացքը հառում է էկրանին՝ փորձելով կապ հաստատել հեռուստադիտողի հետ, իսկ ամերիկյան տարբերակը միայն բացականչում է․ «Ահա և դժվարին խնդիր»։













































