Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «մնաս բարով է ասում» նրանց, ովքեր զոհաբերում են 81-միլիոնանոց երկրի հետ մարտավարական գործընկերությունն ու դաշինքը՝ հանուն ահաբեկչական կազմակերպությունների ահաբեկիչների հետ կապերի,– հաղորդում է Anadolu գործակալությունը։
«Մենք կպատասխանենք նրանց, ովքեր առևտրային պատերազմ են հայտարարել ողջ աշխարհին և դրա մեջ են ներքաշել մեր երկիրը»,– ասել է Էրդողանը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ երկրի թշնամիների պլանները՝ ուղղված Թուրքիային «բոլոր ոլորտներում՝ սկսած ֆինանսներից մինչև քաղաքականություն» ենթարկեցնելուն, ձախողման են դատապարտված։








































